Խանփերյանցի տուն-թանգարան, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան

Արմենակ Խանփերյանցի թանգարան

Արմենակ Խանփերյանցին ռուսերենով անվանում էին Սերգեյ Խուդյակով, ինչը կարող է շփոթեցնող լինել, քանի որ քիչ նմանություն ունի նրա իրական անվան հետ։ Խորհրդային օդային ուժերի մարշալ և ԽՍՀՄ հերոս լինելով՝  նա բարձրաստիճան միակ զինվորականը չէր Ղարաբաղից։ Այնուհանդերձ, այս ամենն իմանալով անգամ,  միանգամայն անսպասելի է տեսնել Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռազմական ինքնաթիռը, որը ամրացված է մետաղյա ձողերի վրա, Ղարաբաղի լեռնային գյուղերից մեկում՝ այդ պատերազմի ռազմական գործողությունների տարածքից հեռու։ 

2020թ․ ադրբեջանցիների կողմից Հադրութի բռնազավթումից հետո տեղեկություններ ստացվեցին մի քանի ամիս անց Խանփերյանցի թանգարանի և հուշարձանի ոչնչացման մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար տես նաև՝ https://artsakh-heritage.aua.am/armenak-khanperyants-museum-of-mets-tagher/ :