Ազգային ժողովը (խորհրդարան)

Ազգային ժողով (խորհրդարան)

ԱՀ  օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովը Հանրապետության բարձրագույն օրենսդիր և ներկայացուցչական մարմինն է։ Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, կայացնում որոշումներ, կատարում հայտարարություններ և ուղերձներ։ Նախագահը հաստատում է  Ազգային ժողովի ընդունած օրենքները։ Նախագահի առաջարկությամբ խորհրդարանը համաներում է շնորհում, վավերացնում, չեղյալ է հայտարարում կամ կասեցնում է ԱՀ (ԼՂՀ) միջազգային պայմանագրերը,  հայտարարում է պատերազմ կամ հռչակում խաղաղություն։

«ԼՂՀ Ազգային ժողովի մասին» օրենքը կարգավորում է երկրի օրեենսդիր մարմնի, որը միապալատ է, լիազորությունները։ Այն կազմակերպում է իր աշխատանքները  նիստերի, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների և անդամների միջոցով։

ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները տեղի են ունեցել 1991թ․ դեկտեմբերի 28-ին։ Հետագայում այն կոչվել է Ազգային ժողով՝ բաղկացած պատգամավորական 33 աթոռից, որի պատգամավորները ընտրվում են 5 տարի ժամկետով։ Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1995թ․, 2000թ․, 2005թ․, 2010թ․, 2015թ․ և 2020թ․։ 

Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվում է  Ազգային ժողովի նախագահի կողմից պատգամավորների ընդհանուր թվաքանակի  մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը

Ազգային ժողովը կազմված է նախագահից, խորհրդարանի անդամներից կամ պատգամավորներից և մշտական հանձնաժողովներից։ Պատգամավորները ձևավորում են խմբակցություններ և խմբեր։

ԼՂՀ գործող խորհրդարանում գործում է մշտական 7 հանձնաժողով․

  • արտաքին հարաբերությունների,
  • արտադրության եւարտադրական ենթակառուցվածքների հարցերի,
  • ֆինանսաբյուջետային եւտնտեսական կառավարման հարցերի,
  • պետաիրավական հարցերի,
  • սոցիալական ևառողջապահության հարցերի,
  • պաշտպանության, անվտանգության եւօրինապահպանության հարցերի,
  • գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության եւսպորտի հարցերի

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները պատրաստում և քննարկում են օրինագծեր, ակտեր և խնդիրներ, որոնք  Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում են։

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-հունիս ամիսներին։ Որպես կանոն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են չորեքշաբթի օրերին և դռնբաց են հանրության համար։