Քաշաթաղի թանգարան Բերձորում

Քաշաթաղի թանգարան Բերձորում

Թանգարանը ցուցադրում էր Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի ջարդերի զոհերի, ինչպես նաև Ստեփանակերտում և Երևանում  խաղաղ հանրահավաքներին ի պատասխան՝ Ադրբեջանից հայերի վտարման մասին պատմող նյութեր։

Բերձորի թանգարանը նաև գործում էր որպես արվեստի ցուցասրահ՝ ներկայացնելով տեղացի արվեստագետների կամ Հայաստանի տարբեր մասերից, հազվադեպ նաև եվրոպական երկրներից եկած հյուրերի նկարները և քանդակները։ Հայտնի ֆրանսիացի նկարիչ Ժան Ժանսեմի աշխատանքների ցուցադրությունը ցուցասրահի գործունեության ուղենշային դրվագներից էր։

Թանգարանի գործունեությունը դադարեցվել է 2020թ․ պատերազմից հետո։ 2022թ․ օգոստոսին Բերձորը/Լաչինը  անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն 2020թ․ պատերազմը եզրափակող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների։

Մ.թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջից մ.թ.ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրվող ծիսական անոթ, որը հայտնաբերվել է 1998թ․։
Բերձորից ոչ հեռու գտնվող Աղավնո գյուղից (Քաշաթաղի շրջան) հայտնաբերված կարաս, որը թվագրվում է մ.թ․ա․ 1-ին հազարամյակով։
Խնոցի՝ կավից պատրաստված այս տեսակի սափորները օգտագործվել են ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը կաթից կարագ ստանալու նպատակով՝ այն պարանից կախված վիճակում թափահարելով։