Դատական համակարգը

Դատական համակարգը

ԼՂՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝  դատական իշխանությունը իրականացվում է դատարանների միջոցով։ Արտակարգ դատարանների ստեղծումը Հանրապետությունում արգելված է։

ԼՂՀ-ում դատարաններն անկախ են։ Դատավորները նշանակվում են ցմահ և պաշտոնավարում են մինչև 65 տարեկանը։  Դատավորի լիազորությունները կասեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում։

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքը․

  • գերագույն դատարան
  • վերաքննիչ դատարան
  • ընդհանուր իրավասության առաջին ատյանի դա­տա­րան:

Գերագույն դատարանը Լեռնային Ղարաբաղի դատական բարձրագույն մարմինն է։ Այն ապահովում է սահմանադրական արդարադատությունը  և  իր լիազորությունների շրջանակներում  վերանայում է ավելի ցածր ատյանների դատարանների որոշումները։ Գերագույն դատարանը  ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի հավասար կիրառությունը։