Վայրեր և մարդիկ

Այս կայքն արտացոլում է իրավիճակը իր մեկնարկի՝ 2023թ. օգոստոսի դրությամբ:

Ինը ամիս տևած համակողմանի շրջափակումից և շարունակական ահաբեկումից հետո, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, գործածելով իրենց տիրապետության տակ եղած ողջ զինանոցը, բոլոր կողմերից հարձակվեցին Արցախի վրա: 

Երկարատև շրջափակումից հյուծված և որևէ արտաքին աջակցությունից զրկված` Արցախն ընկավ:

2020թ. արյունալի պատերազմին հաջորդած շուրջ հիսուն հազար արցախցիների արտագաղթից հետո իրենց նախնիների հողում դեռևս ապրող հարյուր հազարից ավելի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ թշնամուն թողնելով իր տներն ու աշխատավայրերը, պետական և առևտրային շենքերը, եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, հուշարձանները և ողջ ունեցվածքը: 

2023թ. հոկտեմբերի սկզբից սկսած, Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախում՝ հայկական հողում, հայեր չեն ապրում:

Պատմությամբ, մշակույթով և իր բնական գեղեցկությամբ հայտնի Արցախը որևէ մեկ կայքով, գրքով կամ ֆիլմով իրատեսական չէ ներկայացնել: Հայաստան աշխարհի այս ոչ մեծ երկրամասում բազմազան են տեսարանները և անհաշիվ՝ գեղատեսիլ վայրերը, բազմաթիվ են պատմական և ճարտարապետական առումով  նշանակալից կառույցները, խիստ հետաքրքիր և ներկայանալի են բնակիչները: Արցախի յուրաքանչյուր բնակավայր վստահաբար արժանի է ներկայացման և ունի աշխարհին հպարտությամբ ցույց տալու արժեքներ: Տարբեր կոթողներ, վայրեր և շինություններ, որ ներառված չեն այս բաժնում, պատկերված և նկարագրված են կայքի այլ բաժիններում: 

Յուրաքանչյուր վարչական շրջանից ընտրողաբար այս բաժնում ներկայացվող նյութի նպատակն է ընդհանուր պատկերացում տալ ընթերցողին մեր հրաշալի երկրի մասին և խրախուսել անձամբ և խորությամբ  ուսումնասիրելու այն: Իհարկե, նաև ցույց տալ երկրի անսահման գեղեցկությունը:

Ստեփանակերտ

Ստեփանակերտ

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակն ուղղաթիռից

Շուշի

Շուշի

Շուշիի մի հատվածի տեսքն ուղղաթիռից

Ասկերան

Ասկերան

Տեսարան Արցախի Ասկերանի շրջանից

Հադրութ

Հադրութ

Հադրութի շրջանի տեսարան ուղղաթիռից

Մարտակերտ

Մարտակերտ

Սարսանգի ջրամբարի տեսքն ուղղաթիռից

Մարտունի

Մարտունի

2000 տարեկան չինարի ծառ Արցախի Մարտունի շրջանում

Շահումյան

Շահումյան

Շահումյանի շրջանի տեսարան ուղղաթիռից

Քաշաթաղ

Քաշաթաղ

Բերձորի տեսարան ուղղաթիռից