Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգուցալուծող 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետությունը իր 11․458 քկմ մակերեսով տարածքից պահպանել է մոտավորապես 2900 քկմ-ը։ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համահունչ՝ 2020թ․ նոյեմբերի 20-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մուտք գործեցին Ակնա/Աղդամ, որը ներառված էր Ասկերանի շրջանում։ Շահումյանի/Քարվաճառի/Քելբաջարի շրջանը իր 16 համայնքներով Ադրբեջանին անցավ 2020թ․ նոյեմբերի 25-ին։ 2020թ․ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանի (Բերձոր/Լաչին) հյուսիսային մասը անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ հարավային մասը գրավվել էր պատերազմի ընթացքում։ 2022թ․ օգոստոսի 25-26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո  գյուղերը։

Վերոնշյալ տարածքների հետ մեկտեղ Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողությունն էր հաստատել նաև հետևյալ տարածքների նկատմամբ․ Մարտակերտի շրջանի 8 համայնքի (1.Նոր Սեյսուլան, 2. Հովտաշեն, 3. Նոր Հայկաջուր, 4. Նոր Կարմիրավան, 5. Նոր Այգեստան, 6. Նոր Մարաղա, 7. Թալիշ, 8. Մատաղիս), Հադրութի շրջանի 29 համայնքի (1. Հադրութ, 2. Ազոխ, 3. Ակնաղբյուր, 4. Այգեստան, 5. Առաջամուղ, 6. Առաքել, 7. Արևշատ, 8. Բանաձոր, 9. Դրախտիկ, 10. Թաղասեռ, 11. Թաղոտ, 12. Խանձաձոր, 13. Ծակուռի, 14. Ծամձոր, 15. Կարմրակուճ, 16. Հակակու, 17. Հարթաշեն, 18. Մարիամաձոր, 19. Մեծ Թաղեր, 20. Մոխրենես, 21. Նորաշեն, 22. Պլեթանց, 23. Ջրակուս, 24. Վարդաշատ, 25. Տող, 26. Տումի, 27. Ուխտաձոր, 28. Քյուրաթաղ, 29. Մեխակավան), Շուշիի շրջանից Շուշի քաղաքի, Քարինտակ գյուղի, Ասկերանի շրջանի 8 համայնքի (1.Ավետարանոց, 2. Ակնաղբյուր, 3. Ջրաղացներ, 4. Մադաթաշեն, 5. Սղնախ, 6. Մոշխմհատ, 7. Ուղտասար, 8. Արմենակավան,) Մարտունու շրջանի 6 համայնքի (1. Ջիվանի, 2. Շեխեր, 3. Զարդանաշեն, 4. Սարգսաշեն, 5. Թաղավարդ, 6. Վազգենաշեն), (https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/11/1820_1.pdf?fbclid=IwAR1l-gDAkpn-QATorJ91piszaIyeqPzhWWq4hMD9yumVLCfAa8lG_k_Jwhw

Արցախը 2020թ. ագրեսիայից հետո

2020թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները բռնազավթեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել էր 8 հոգի, տեղեկություն էր ստացվել 10 գերեվարվածի մասին։

2022թ․ մարտի 24-ին Արցախի կառավարության հայտնած տեղեկության համաձայն՝ ադրբեջանական ուժերը գրավել են նաև Փարուխ գյուղը՝ վերահսկողության տակ վերցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլխի բարձունքը։

Ադրբեջանի զինված ուժերը ապօրինաբար իրենց վերահսկողությունն են հաստատել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների նկատմամբ։ Մասնավորապես՝ 2021թ․ մասյիսի 12-13-ին հատել են սահմանը Սև լճի շրջանում (տեղակայված է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղից և Մեծ Իշխանասար լեռից արևելք և Գորիս քաղաքից, Վերին Շեն և Ակներ գյուղերից հյուսիս), ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի շրջանում։ Այուհետև՝ մայիսի 20-ին, Ադրբեջանի մի խումբ զինվորներ Գորիսի շրջանի Խոզնավար գյուղի մոտից 3․5 կմ խորացել են ՀՀ տարածքում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը իր վերահսկողությունն է հաստատել ՀՀ 41 քառ․ կմ տարածքի նկատմամբ։