Պատերազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ

Պատերազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ

Թեև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում էր, որտեղ բնիկ հայ բնակչությունը պայքարում էր իր հողի վրա խաղաղ ապրելու իր իրավունքի համար, իսկ Ադրբեջանն իր ողջ հզորությունն օգտագործում էր հայերին սպանելու կամ Ղարաբաղից դուրս մղելու համար, ազերիների ագրեսիան չէր սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով: 

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ վայրերում հայերի ջարդերից անմիջապես հետո ազերի ազգայնականնները հարձակումներ սկսեցին Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերի վրա: 1990 թ. հունվարին նրանք Հայաստանի և Նախիջևանի միջև գտնվող բարձունքներից սկսեցին գնդակոծել Հայաստանի Արարատի մարզի գյուղերը: Վնասվեցին Արարատի գինու գործարանը և թռչնաբուծարանը, գյուղերոմ բազմաթիվ մասնավոր տներ, եղան մարդկային զոհեր: Սա դեռ այն ժամանակ էր, երբ հայերը Երևանի կենտրոնում հանրահավաքներ էին իրականացնում, պահանջելով հարգել Ղարաբաղի հայերի իրավունքները: Երբ հարձակումների լուրը հանրահավաքի մասնակիցներին հասավ, կամավորները Արարատ մեկնեցին հենց Երևանի կենտրոնական հրապարակից: Արարատի պաշտպանների ձեռքերին միայն ինքնաշեն զենքեր կային, սակայն երեք օրվա ընթացքում նրանք վերահսկողություն հսատատեցին գերիշխող բարձունքների վրա: 

Վարդենիսի և Ճամբարակի շրջաններում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հայկական գյուղերի բնակչության գնդակոծումն ու հրետանակոծումը սկսեց 1991 թ. 

Արծվաշենի 4500-անոց բնակչության տեղահանումն ու նրանցից 14-ի սպանությունը տեղի ունեցան 1992 թ. ամռանը: Երբ Ադրբեջանի տարածքում գտնվող, բայց Հայաստանին պատկանող և որպես նրա մաս ճանաչված անկլավ գյուղ Արծվաշենն ընկավ, դրան հաջորդեցի ողւ սահմանի երկարությամբ ադրբեջանական հարձակումները: Դրանք կրկնվեցին 1993 թ. 

Հարձակումներ տեղի ունեցան նաև Կամոյի, Մարտունու և Սևանի շրջանների վրա: Սովորական դարձան դաշտերում աշխատող գյուղացիների, Հայաստանի տարածքով երթևեկող, բայց Ադրբեջանից տեսանլի ավտոմեքենաների վրա կրակելը, անասուններ գողանալու նպատակով սահմաններն անցնելու փորձերը այս և այլ շրջաններում:

Մինչև այժմ էլ Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներն անկարող են մշակել իրենց պատկանող ընդարձակ հաողամասերը և արարածեցնել իրենց անասուններին, քանի որ ազերիները կրակում են ցանակացած մարդու վրա, ում տեսնում են սահմանի մյուս կողմից:

Սահմանային հարձակումների և խաղաղություն պարտադրելու դրանց հետևած գործողություններում այդ ժամանակաշրջանում սպանվել են ավելի քան 300 հայեր: