Շուշի 

Բռնազավթված է, ավերված և թալանված: Տարվում են հայկական  դիմագիծը աղավաղելու և վերացնելու աշխատանքներ:

Շուշին ուղղաթիռից

Շուշին՝ իր ռազմական պատմությամբ, ճարտարապետությամբ, հոգևոր-մշակութային և կրթական կյանքով հայտնի հայկական քաղաքներից մեկը, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամենը 11 կմ հեռավորության վրա և ծովի մակարդակից բարձր է 1238-1533 մետրով։

Շուշիի հայտնի բերդի պարսպի մի մասը՝ կլոր աշտարակով։ Բերդն ունեցել է չորս հիմնական դարպասներ։Հետին պլանում զինվորական հրամանատար Ավանի փոքր նստավայր-ամրոցն է:
Շուշին ներքևից: Այս ժայռի պատվին է անվանակոչվել Քարինտակ գյյուղը:
Շուշիի տարբեր հատվածներից տարբեր տեսարաններ են բացվում դեպի Ստեփանակերտ։ Ադրբեջանցիներն օգտագործել են այս աշխարհագրական առավելությունը ծանր հրետանու միջոցով մայրաքաղաքը շարունակաբար ռմբակոծելու համար՝ փորձելով սպանել կամ հեռացնել բնակչությանը, որպեսզի հայերը չկարողանան ինքնիշխանություն պահանջել:

Շուշին հատկապես բարգավաճել է 19-րդ դարում, երբ քաղաքը վերածնվել և առաջընթաց էր ապրում: Այն ունեցել է մետաքսի գործարան, չորս կաշեգործարան, կաշվի ներկման երեք արհեստանոցներ, չորս տպարան, հինգ իջևանատուն, հիվանդանոց և հարյուր ութսունհինգ զանազան խանութներ։ 19-րդ դարի կեսերին բնակչության թվով, առևտրաարդյունաբերական շրջանառությամբ և մշակութային դինամիզմով չորրորդ քաղաքն է եղել Հարավային Կովկասում։ Քաղաքն այնքան հարուստ էր, որ որ տասնութ կիլոմետր հեռավորությունից ամբողջ քաղաքին ջուր  հասցնող ջրամատակարարման խողովակաշարի կառուցումը մի հարուստ հայ վաճառական՝ Տ. Թամիրյանցն է հովանավորել։

Այս բացառիկ լուսանկարում միասին երևում են Շուշիի երկու հայտնի կոթողները՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ)  և Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցիները:

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

19-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Այն վերանորոգման կարիք ուներ Շուշիի ազատագրումից հետո, քանի որ ադրբեջանցիները նրան կառուցվածքային վնաս էին հասցրել և վերածել Ստեփանակերտի վրա հարձակման համար օգտագործվող հրթիռների և ռումբերի պահեստի։ Ցավոք ադրբեջանցիները պատերազմի ժամանակ միտումնավոր թիրախավորեցին այն և քաղաքը գրավելուց հետո ձեռնամուխ են եղել դրա արտաքին տեսքի խեղաթյուրմանը:

Ղազանչեցոցը ձմռանը
Ղազանչեցոցը՝ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ բարձր ճշգրտության հրթիռներով խոցվելուց հետո: Վնասվածքներ էին ստացել քաղաքացիական մի քանի անձինք, այդ թվում՝ օտարերկրացիներ: Ռմբակոծության հետևանքների նկարները՝ Դավիթ Ղահրամանյանի:
Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին մինչև 1920թ. Շուշիի ջարդերն ու քաղաքի ավերումը: Լուսանկարը տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնսասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:
Քաղաքը գրավելուց հետո ադրբեջանցիները ձեռնամուխ են եղել եկեղեցու արտաքին տեսքի խեղաթյուրմանը: Լուսանկարը տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնսասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

Կանաչ Ժամ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հայտնի է Կանաչ ժամ անունով:

Այն կառուցվել է 1847 թվականին և Ղազանչեցոցի հետ միասին Շուշիի այն երկու եկեղեցիներից մեկն էր, որոնք դիմակայել էին ժամանակի վայրիվերումներին։

Կանաչ Ժամի գմբեթները ավերվելուց առաջ
Ադրբեջանցիների իսկ տարածած նկարներում երևում է, որ պատերազմից անմիջապես հետո եկեղեցին կանգուն էր, սակայն շուտով միտումնավոր կերպով ավերվել է:  Հետպատերազմյան լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնսասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:
Կանաչ Ժամը խորհրդավոր մթնոլորտ ուներ և գրավում էր հավատացյալներին ու զբոսաշրջիկներին տարվա բոլոր եղանակներին:

20-րդ դարի սկզբին Շուշին՝  30,000 բնակչությամբ, Հարավային Կովկասի ամենախոշոր քաղաքներից էր:

1905 թվականին թաթարների և հայերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավերվել է քաղաքի լավագույն հատվածը՝ հայկական վաճառական թաղամասը։ Թուրքական զորքերը ներխուժել են Շուշի 1918 թվականի սեպտեմբերին, բայց բարեբախտաբար հեռացել են հոկտեմբերին, երբ Թուրքիան պարտություն է կրել Առաջին համաշխարհային պատերազմում: Թուրքերին փոխարինած անգլիացիները Ղարաբաղի կառավարիչ են նշանակել հայտնի հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովին։ Սուլթանովն ամեն ինչ արել է հատուկ քրդական ավազակախմբեր (այսպես կոչված՝ «ջանբեզարներ») ստեղծելու համար, որոնք պատրաստ էին ամեն ինչի, բերել է ադրբեջանական հազարավոր զորքեր, տեղավորել նրանց հայերից խլված զորանոցներում և թույլ տվել բազմաթիվ թուրք սպաների ազատորեն գործել քաղաքում։ Հայկական ջարդերը Շուշիում և շրջակա գյուղերում առաջին անգամ կազմակերպվել են 1919թ. հունիսի 5-ին, սակայն հայերի բնաջնջման նախօրոք մշակված ծրագիրը լիովին գործի է դրվել 1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը: Քաղաքի 35,000 հայ բնակչության ճնշող մեծամասնությունը սպանվել է ադրբեջանական մուսավաթականների և թուրքերի կողմից, իսկ քաղաքի հայկական մասը թալանվել, այրվել և ավերվել է։

Գոհար Աղա կամ Վերին մզկիթի վերանորոգումը IDeA հիմնադրամը և ԱՀ կառավարությունն ավարտեցին 2019 թվականին: 

1921 թվականի մարտին բոլշևիկյան կուսակցությունը որոշել է Ղարաբաղը բռնակցել Ադրբեջանին՝ ոտնահարելով ոչ միայն Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքները, այլև ընթացակարգային սեփական կանոնները։ Երբ 1923 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), Ադրբեջանի կառավարությունը մայրաքաղաքը Շուշիից տեղափոխել է պատմական հայկական Վարարակն, որը ադրբեջանցիները անվանում են Խանքենդի, բայց որը այդ պահին վերանվանվել է Ստեփանակերտ: Շուշիում կյանքը ավելի էր վատացել. 1960-ականներին Ադրբեջանի կառավարությունը սկսել է այսպես կոչված վերակառուցման ծրագիր, որը հիմնականում նպատակ է ունեցել շինարարություն անել նախկին հայկական թաղամասի ավերակների վրա և քողարկել հայկական բոլոր հետքերը:

Շուշիի ազատագրումը                                                                                                                                          Նկարները՝. Հ. Բերբերյանի 
Ադրբեջանցիները ավերել և պղծել էին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, մնացած մասը դարձնելով զինապահեստ այն հաշվարկով, որ հայերն իրենց եկեղեցու վրա չեն կրակի:

1988-ին Շուշին վերածվել է ադրբեջանական հենակետի, որտեղից մնացած 2000 հայերը բռնությամբ դուրս են բերվել։ Հայկական հուշարձանները պղծվել են, կողոպտվել, ավերվել, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հայկական հավատքի ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է ողջ տարածաշրջանում, վերածվել էր զինամթերքի պահեստի, իսկ Շուշին՝ վերածվել Ստեփանակերտը ռմբակոծելու կատարյալ կետի:

Շուշին կառուցված է բարձրավանդակի վրա և շրջապատված է եղել 6-8 մետր բարձրությամբ պարիսպներով, որոնք սկզբում կառուցվել են 1720-ական թվականներին, ապա վերակառուցվել 1850-ական թվականներին։ Պահպանվել է հյուսիսային պարսպի մի մասը և աշտարակը։ Շուշիի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է ռուս ռազմական ճարտարագետների կողմից 1820-ական թվականներին և վերանայվել 1837, 1844 և 1855 թվականներին: Հայկական թաղամասը զբաղեցրել է քաղաքի բարձրադիր հատվածը և բաղկացած է եղել մի քանի շրջաններից, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնական մասը և եկեղեցին: Գեղարվեստական առանձնահատուկ արժեք են ունեցել Արցախում հայկական ճարտարապետությանը բնորոշ երկհարկ կամ եռահարկ քարաշեն տները։ Սրբատաշ կրաքարով կառուցված հինգ եկեղեցիներից պահպանվել էին միայն երկուսը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը (1847թ.), որն այլ կերպ հայտնի է նաև որպես Կանաչ ժամ, և Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցին (1887թ.), որը եղել է Արցախի թեմի կենտրոնը Շուշիի ազատագրումից մինչև 2020թ.: ԽՍՀՄ տարիներին՝ 1930-ականներին, դրանք փակվել են ինչպես Արցախի մյուս եկեղեցիները և վերաբացվել միայն Արցախի անկածութան վերահաստատումից հետո։

Ցավոք, ադրբեջանական զավթիչ ուժերը 2020 թվականին Շուշի մտնելուց անմիջապես հետո պայթեցրել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Պատերազմի ընթացքում Ղազանչեցոցը միտումնավոր երկու անգամ խոցվել է, և ադրբեջանցիները դրանից հետո սկսել են «վերակառուցման» աշխատանքները՝ նրա հայկական բնույթը աղավաղելու համար:

1881թ. կառուցված տեխնիկական միջնակարգ դպրոցը տպավորիչ շենք է և նախկինում եղել է ճարտարապետական նշանակալից հուշարձան:
Շուշիի հին արևելյան տիպի բաղնիքը գործում էր նաև մինչև քաղաքի անկումը և դարավոր կամարակապ տանիքների տակ ներկայացնում էր հին ու նոր հանգստի խառնուրդ։

Շուշին եղել է հայկական մշակութային կյանքի կարևոր կենտրոն։ 1827-1837թթ. Շուշիում գործել է Հայկական Բասիլ աստվածաշնչային ընկերության քոլեջը, իսկ 1880 թվականին բացվել է Մ. Հակոբյանի տպարանը։ Տարբեր ժամանակներում լույս են տեսել մոտ քսան պարբերականներ՝ «Հայկական աշխարհ» 1864-1871 թթ. և 1874-1879թթ., «Քնար խոսնակ» (1881թ.), «Գործ» 1882-1884 թթ., «Ազգագրական հանդես» 1895թ. (1-ին հատոր), «Ղարաբաղ» 1911-12թթ., «Պայքար» 1914-1917թթ., «Փայլակ» 1915-1917թթ., «Ծիածան» 1916թ., «Ապառաժ» 1917-1919թթ. և այլն: Թատերական կյանքը սկսվել է ուսանողների ջանքերով 1848 թվականին և աստիճանաբար ներգրավվել է պրոֆեսիոնալ դերասանների: Հրավիրյալ մասնագետները (օրինակ՝ նշանավոր Պետրոս Ադամյանը 1882 թ.) այնտեղ ևս ելույթ են ունեցել։ Խանդամիրյանի անվան թատրոնը սկսել է գործել 1891 թվականին։ Շուշիում են ապրել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ, քանդակագործներ, պատմաբաններ, զորավարներ և պետական այրեր։

Շուշիի արվեստի կենտրոնի շենքը քաղաքի ազատագրումից որոշ ժամանակ անց
Շուշիի արվեստի կենտրոնի շենքը վերակառուցման ընթացքում
Շուշիի արվեստի կենտրոնի շենքը վերակառուցումից հետո
ԼՂՀ մշակույթի նախարարության շենքը Շուշիում 
Բնակելի շենք Շուշիում
Երաժշտական դպրոց Շուշիում
Սպարապետ, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում 
Վ. Սարգսյանի հուշարձանը Շուշին ադրբերջանցիների կողմից գրավելուց հետո: Լուսանկարը՝ Karabakh Records Telegram ալիքից:
2020 թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի նորաբաց Արվեստի և երիտասարդության կենտորնը նույնպես միտումնավոր թիրախավորվել էր: Կենտրոնի նկարները՝ Դավիթ Ղահրամանյանի:
Հունոտի կիրճը Շուշիից
Ձմեռային տեսարան Շուշիի ամրոցից