Զոհված ազատամարտիկների թանգարան, Ստեփանակերտ

Զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, Ստեփանակերտ

Թանգարանը  հիմնադրվել է 1995թ․ Ստեփանակերտում,  տիկին Գալյա Առստամյանի՝ զոհված ազատամարտիկ Գրիգորի Առստամյանի մոր նախաձեռնությամբ։ Այն հանրության առջև բացվել է 2002թ․ մայիսի 9-ին և ցուցադրում է  Առաջին պատերազմում նահատակված շուրջ 3000 ազատամարտիկների  լուսանկարները, անձնական իրերը, ինքնաշեն զենքերը, նամակները և հանդերձանքը։ Տիկին Առստամյանի մահից հետո առաքելությունը շարունակում է նրա մյուս որդին՝ Արթուր Առստամյանը։

Ազատագրական պատերազմում օգտագործված ինքնաշեն հրանոթներ, որոնց փողերը ծաղիկներով են լցված և «ոչ» են ասում պատերազմին։
Ազատամարտիկի կիթառը վերջինիս օգտագործած հրազենի դիմաց
Բոլոր մարտիրոսվածների համար օրհնություններով խաչքար
«Թրատված հարսանիքը» այլ թանգարանների համար ևս կրկնվող թեմա է։ Ցուցադրված է Գրիգորի Առստամյանի ամուսնական հանդերձանքը (հարսանիքի օրը նշանակված է եղել, սակայն զոհվել է և չի հասցրել ամուսնանալ),՝ խորհրդանշելով  ի պաշտպանություն իրենց ընտանքիների և հայրենիքի զոհված բազում երիտասարդների։
Շուրջ 3000 ազատամարտիկներ են զոհվել Արցախի ազատագրական պատերազմում։ Թանգարանը այցելուների  պակաս չի զգում, որոնք գալիս են իրենց հարգանքի   տուրքը մատուցելու։

Օտարերկրյա պատվիրակները, Բրիտանիայի Համայնքների  և Լորդերի պալատների  անդամները թանգարան այցելելուց հետո գրում են իրենց տպավորությունները։