Արցախի թանգարնները

Արցախի թանգարանները

Գուցե ճշմարտության հատիկ կա այն պնդման մեջ, թե բոլոր թանգարանները նման են։ Փոքր երկրում վտանգ կա, որ ցուցանմուշները շատ չեն լինի, իսկ դրանց թեմատիկան՝ մեկը մյուսից ոչ շատ տարբեր։ Արցախի թանգարանները նույնպես նմանություններ ունեն․ դրանց զգալի մասում ցուցադրվում են թե՛ շատ հեռավոր անցյալի գտածոներ, թե՛ ոչ հեռավոր անցյալի ամենօրյա կյանքի առարկաներ։ Շատ թանգարաններում Համաշխարհային երկրորդ պատերազմում Ղարաբաղի մասնակցության մասին պատմող բաժիններ կան, իսկ մեծ մասում՝ 1994 թ․ զինադադարով ավարտված Արցախի ազատագրական պատերազմի մասին բաժիններ։ Որոշ թանգարաններ բարեկարգման ու արդիականացման կարիք են զգում, մինչդեռ մյուսները ժամանակակից և լավ կազմակերպված են։ Անկախ չափսերից՝ դրանք բացահայտում են թանգարանների մասին հոգացող աշխատակիցների օրինակելի նվիրվածությունը, դրանք արդիականացնելու ԱՀ կառավարության ջանքերը և  երկրի ու իր հերոսների անդավաճան հպարտությունը։

Դժբախտաբար,  2020թ․ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Ադրբեջանը բռնազավթեց երկրի մեծ մասը և Շուշիի և Հադրութի թանգարանները, ինչպես նաև Տիգրանակերտի թանգարանը  հայտնվեցին  Ադրբեջանի  վերահսկողության  տակ։  Դրանք  անմիջապես  թալանվեցին  կամ ոչնչացվեցին։ Դրանց նմուշների ճակատագիրը անհայտ է։

Տեղեկությունների բացակայության պատճառով ներկայացված չեն Տողի մելիքական ապարանքի թանգարանը և Ազոխ գյուղում գտնվող՝ Ազոխի քարանձավի թանգարանը:

Ստեփանակերտի թանգարաններ

Ստեփանակերտի թանգարաններ

Շուշիի թանգարաններ

Շուշիի թանգարաններ

Մարտակերտի փառքի սրահ

Մարտակերտի փառքի սրահ

Հադրութի թանգարաններ

Հադրութի թանգարաններ

Մարտունիի թանգարան

Մարտունիի թանգարան

Տիգրանակերտի թանգարան

Տիգրանակերտի թանգարան

Քաշաթաղի թանգարան

Քաշաթաղի թանգարան

Նիկոլ Դումանի թանգարան (Ասկերանի շրջան)

Նիկոլ Դումանի թանգարան (Ասկերանի շրջան)