Ծիծեռնավանք

Ծիծեռնավանք

Բռնազավթված է 2020թ. ադրեբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ճակատագիրն անհայտ է:

Ծիծեռնավանքը գտնվում է Հակարի և Աղավնո գետերի միախառնման վայրին մոտ բարձունքի վրա: Առաջին հիշատակությունը նրա մասին 844 թվականին է, սակայն ճարտարապետական առանձնահատկությունները վկայում են, որ այն 4-ից 6-րդ դարերի կառույց է:

Նախկինում վանքի մոտ գոյություն է ունեցել Ծիծեռնավանք անվամբ գյուղ: Վանքի անվան երկու բացատրություն կա: Ըստ առաջին վարկածի՝ այն այդպես է անվանվել այն կիրճի ժայռերի վրա բույն դրած ծիծեռնակների պատճառով, որտեղ կառուցված է վանքը: Համաձայն բանահյուսության, մի ծիծեռնակ շինարարներին փրկելու համար իրեն նետել է այն կաթսան, որում վերջիններս միս էին եփում, և որի մեջ մի թունավոր օձ էր սողոսկել: Դրանից հետո վանքը կոչվել է ի պատիվ այդ զոհաբերության: Երկրորդ վարկածի համաձայն՝ վանքում որպես մասունք պահվել է Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռը, և կարծես ներկայումս գերակայում է այդ վարկածը: