Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

Հադրութի թանգարանը մյուս թանգարանների նման ցուցադրում էր հնագույն ժամանակների գտածոներ և ներկայացնում ոչ հեռավոր անցյալի ապրելակերպը։ Մինչ անկախությունը թանգարանի տնօրենն էր Արթուր Մկրտչյանը, ով հետագայում դարձավ Արցախի խորհրդարանի նախագահ, և բնականաբար, նրան նվիրված բաժին ևս կար։ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավը աշխարհում հայտնի է այնտեղ հայտնաբերված նախապատմական ժամանակների մարդու և անհետացած կենդանիների մնացորդներով։ Քանի որ խորհդային ժամանակների պեղումների ընթացքում հայնտաբերված գտածոները տեղափոխվել էին Բաքու, թանգարանին մնում էր միայն վերակերտել  քարանձավը, որտեղ կրակի կողքին նստած էր նախապատմական շրջանի մարդը։ Քանի որ  ամենօրյա կյանքի պարագաները և  հողագործական գործիքները տալիս էին պատկերացում այդ տարածքում ապրող մարդկանց կյանքի մասին մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ժամանումը, խորհրդային շրջանի երկու պաստառներ մեծ հետաքրքրություն էին ներկայացնում։ Ամենայն հավանականությամբ  ԽՍՀՄ թանգարաններ կանոնավոր այցելող աշակերտների համար պատրաստված լինելով՝  դրանք ցույց էին տալիս, թե մարդիկ ինչ կարող էին ստանալ խաղողի որթից և թթենուց։ Չնայած վերջինից պատրաստում են մետաքս և այլ իրեր, ճշմարտացիորեն,  առաջինը թթի օղին է, ինչպես գինին խաղողից պատրաստվողների շարքում։

2020թ․ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հադրութի (քաղաքի և ամբողջ շրջանի) բռնազավթումից հետո թանգարանի ճակատագիրը անհայտ է։

Արցախի ազատագրական պատերազմին նվիրված պատերին ցուցադրված էին  Հադրութի և շրջանի գյուղերի զոհված կամավորների լուսանկարները։ Վերին մասում Հադրութ քաղաքի և Վարդաշատ ու Թաղասեր գյուղերի ազատամարտիկների լուսանկարներն էին։