Նիկոլ Դումանի թանգարան (Ասկերանի շրջան)

Նիկոլ Դումանի տուն-թանգարանը և ազգագրական շրջանը

Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)՝ ծնված 1867թ․, հայկական ազատագրական շարժման անդամ էր։  Շուշիում սովորելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ Հարավային Կովկասի մի շարք գյուղերում։ 1894-1896թթ․ Թավրիզի և Սալմաստի (Իրան) հայկական դպրոցներում դասավանդելուն զուգահեռ մասնակցել է մի շարք կարևոր մարտերի․ այդ պատճառով է ստացել Դուման (փոթորիկ) անունը։ Նա նաև եղել է  1905-1906թթ․ հայ-թաթարական  բախումների  ժամանակ  հայկական  պաշտպանական  ուժերի առաջնորդներից։ Վերստեղծելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի  կենսակերպը՝    նրա տունը վերածվել է թանգարանի, իսկ հարակից շինությունները՝ զբոսաշրջային կենտրոնի։

 Նիկոլ Դումանի թանգարանը գտնվում է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ Հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով՝ Ստեփանակերտից 22 կմ հեռավորության վրա։
Նիկոլ Դումանի թանգարանը՝ բակից
Նիկոլ Դումանի տան սենյակները այնպիսին, ինչպիսին եղել են վերջինիս կենդանության օրոք 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Նիկոլ Դումանի տան սենյակները այնպիսին, ինչպիսին եղել են վերջինիս կենդանության օրոք 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Նիկոլ Դումանի անձնական իրերը
Նիկոլ Դումանի անձնական իրերը
Թանգարանի տարածքի տեսարանները վերստեղծել են Նիկոլ Դումանի ժամանակների կյանքը։
Տեսարան թանգարանի բակում