Մարտունի

Մարտունու շրջան 

ՄարտունիՃարտարՀացիԲռի Եղցի
Անահիտի աղբյուրՆորշենՏնջրի ծառՇոշկավանք

Մարտունի

Համանուն շրջանի վարչական կենտրոնը՝ Մարտունին, մինչև 1925 թվականը կոչվել է Խոնաշեն։ Այն գտնվում է Ստեփանակերտից 41 կիլոմետր դեպի արևելք, ծովի մակարդակից 400 մետր բարձրության վրա, Խոնաշեն գետի ձախ ափին։

Շրջանի որոշ հատվածներ ներկայումս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Շրջանն ունի ավելի քան երեք հարյուր հիսուն պատմամշակութային հուշարձան։

Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքը։ Այն նախագծված է հայ ճարտարապետներից ամենահայտնի Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում նախագծած շենքերը բնորոշում են ժամանակակից Երևանը։ Այս շենքը ունի նույն դիզայնը, ինչ Երևանում Թամանյանի նախագծած Օպերայի և բալետի պետական թատրոնը, որը ճարտարապետական հայտնի կոթող է: Նույն նախագծով կառուցվել է Ճարտար գյուղի Մշակույթի պալատը կրկին Մարտունու շրջանում:
Մարտունու շրջանի վարչական շենքը
Մոնթե Մելքոնյանի, ով հայտնի է նաև Ավո անունով, հուշարձանը։ Մոնթեն ամբողջությամբ նվիրվել է Արցախի պաշտպանությանը և եղել է Մարտունու շրջանի պաշտպանության ուժերի ղեկավարը։ Նա կազմակերպել է շրջանի պաշտպանությունը ամենաանբարենպաստ ժամանակներում, քաջալերել է բոլորին և առաջնորդել մի քանի բնակավայրերի ազատագրական մարտերը։ Նրան շատ են սիրում ու հարգում Արցախում և Հայաստանի մյուս մասերում: 
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին՝ կառուցված 2004թ. 

Ճարտար

Ճարտարը Մարտունիի շրջանի քաղաք է, կենտրոնից հեռու է 16 կիլոմետրով, ծովի մակարդակից բարձր է 650 մետրով:

Այն առաջին անգամ հիշատակվել է 4-րդ դարում: Քաղաքի հուշարձաններից են 18-րդ դարի Ամենափրկիչ եկեղեցին (գյուղի տարածքում), սրբավայրի ավերակները, ճգնավորների կացարանները՝ քաղաքի մերձակայքում: Այն հարձակումների թիրախում է եղել Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ:

Ճարտար գյուղի մշակույթի պալատը նման է Մարտունի քաղաքի մշակույթի պալատին և կրկնում է Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի դիզայնը, որոնք բոլորը նախագծվել են Ալեքսանդր Թամանյանի կողմից:

Գյուղ Հացի

Հացին գյուղ է Մարտունու շրջանում` վարչական կենտրոն Մարտունիից 28 կիլոմետր հյուսիս-արևմուտք` ծովի մակարդակից 900 մետր բարձրության վրա։ Բնակեցված է եղել 5-րդ դարից։ Հացին հայտնի է գյուղի ծայրամասում գտնվող, 12-13-րդ դարերի Բռի Եղցի վանական համալիրով և Անահիտի աղբյուրով։ Գյուղում են գտնվում նաև 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և բազմաթիվ խաչքարներ։ Ինչպես շատ այլ գյուղեր, այն ևս Ազատամարտի ժամանակ ենթարկվել է ադրբեջանական հարձակումների։

Բռի Եղցի եկեղեցի

Բռի Եղցին Հացի գյուղից դեպի արևելք գտնվող հուշարձանների մեծ խումբ է։ Չնայած պահպանված արձանագրությունը թվագրվում է 12-13-րդ դարերով, ճարտարապետական որոշ տարրեր և բանավոր ավանդույթներ մատնանշում են հեթանոսական ժամանակներից եկող մշակույթի մասին: Եկեղեցիների շրջակայքում ցրված են 5-7-րդ դարերի ճարտարապետական որոշ նմուշներ։ Համալիրը ներառում է երկու կից եկեղեցիներ, ևս մեկ փոքր եկեղեցի, մատուռ և խաչքարեր՝ տեղադրված երեք առանձին կամարակապ կառույցներում։

Անահիտի աղբյուրը 

Ավանդազրույցի համաձայն՝ երկրի իշխաններից մեկը՝ Վաչագանը, ով շատ էր որսորդություն սիրում, մի օր իր ծառայի հետ մոլորվում է անտառներում և հայտնվում գյուղում։ Այնտեղ նա գալիս է մի աղբյուրի մոտ, որտեղ երիտասարդ աղջիկները եկել էին ջուր տանելու։ Նա խնդրում է մի բաժակ ջուր, և երբ աղջիկներից մեկը փորձում է նրան տալ բաժակը, մյուսը շրջում է այդ բաժակը և դատարկում ջուրը։ Նույնը տեղի է ունենում վեց-յոթ անգամ, և արքայազնն անհամբեր է դառնում և բացատրություն պահանջում։ Աղջիկը` Անահիտը, բացատրում է, որ ժամանակ է ձգում, որպեսզի այդ մարդը (չիմանալով, թե ով է), ով որսի ժամանակ քրտնել է, զովանա, որպեսզի սառը ջուրը նրա առողջությանը չվնասի։

Չբացահայտելով, թե ով է ինքը, բայց ակնհայտորեն շատ տպավորված՝ արքայազնը հեռանում է, բայց մի քանի օրից իր միջնորդներին ուղարկում է Անահիտի ձեռքը խնդրելու։ Նրա հայրը թագավորական արքունիքի մարդկանց ասում է, որ Անահիտի որոշումը հետևյալն է. աղջիկն ասում է, որ ամուսնանալու է արհեստ իմացող տղամարդու հետ, նրան չի հետաքրքրում, թե նա արքայազն է, թե՝ ոչ։ Սիրահարված Վաչագանը Անահիտի հետ ամուսնանում է միայն գորգագործություն սովորելուց հետո։ Իրականում այդ հմտությունը փրկում է նրա կյանքը։ Թագավոր դառնալուց հետո նա պատանդ է վերցվում իր կառավարումից դուրս գտնվող երկրում։ Նա հյուսում է թաքնված ուղերձով մի գեղեցիկ գորգ և ասում, որ իր առևանգողներին թագուհին լավ գումար կվճարի գորգի համար: Անահիտը կարդում է հաղորդագրությունները, փրկում թագավորին և դրանից հետո նրա խելքն օգնում է թագավորին ավելի իմաստությամբ և հաջողությամբ կառավարելու երկիրը։ Այս պատմվածքը հանրաճանաչ է դարձրել գրող Ղազարոս Աղայանը։ Ղարաբաղում կան մի քանի վայրեր, որոնք կապված են Անահիտի անվան հետ։

Անահիտի աղբյուրը Հացի գյուղում
Ավանդական կենսակերպ Հացիում՝ երեխաները ձմռանը ջուր են տանում Անահիտի աղբյուրից:

Գյուղ Նորշեն 

Նորշեն գյուղը Մարտունուց 27 կիլոմետր հյուսիս-արևմուտք է՝ ծովի մակարդակից 800 մ բարձրության վրա։

Սուրբ Հովհաննես եկեղեցին (18-րդ դ.) կիսավեր է, շրջակայքում կան նախկին գյուղերի տեղակայման վայրեր, իսկ դրանց շուրջ՝ գերեզմանոցներ

Առօրյա տեսարան Նորշենում
Թթի այգի ձմռանը: Թութն Արցախում վաղուց տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող  միրգ է եղել։ Նրա տերևներն օգտագործել են բնական մետաքսի արտադրության համար, իսկ պտուղը՝ արցախյան հայտնի բարձրորակ օղին պատրաստելու համար, որին էլ տեղացիները վերագրում են իրենց երկարակեցությունն ու ուժը։
Բնապատկեր Մարտունուց

Տնջրի ծառ

Սխտորաշեն գյուղի մերձակայքում գտնվող այս հայտնի սոսին ավելի քան 2000 տարեկան է։ Այն ունի 54 մետր բարձրություն, բնի պարագիծը 27 մետր է, իսկ բնի խոռոչը՝ 44 քմ։ Նրա սաղարթը ստվեր է գցում 1400 քառակուսի մետրի վրա:

Գյուղ Մսմնա

Շոշկավանք

Մսմնա գյուղի Շոշկավանքը (Շոշկա վանքը) կառուցվել է 12-րդ դարում և վերականգնվել 2000 թվականին։ Կառուցված լինելով բլրի գագաթին՝ այն հիանալի տեսարաններ է բացում դեպի Մարտունու շրջան։

Գյուղում հայտնաբերվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները (19-րդ դ.) և 9-17-րդ դարերի խաչքարներ։

Շոշկավանք
Տեսարան Շոշկավանքից
Տեսարան Շոշկավանքից