Անհետ կորած ազատամարտիկների թանգարան, Ստեփանակերտ

Անհետ կորած ազատամարտիկների թանգարան, Ստեփանակերտ

1991-1994թթ․ Արցախի ազատագրական պատերազմը արցախահայության համար  ընդարձակ երկրի հեռավոր անկյուններից մեկում տեղի ունեցող իրադարձություն չէր, որին կարելի էր հետևել հեռուստացույցով։ Ամբողջ երկիրն էր պատերազմի մեջ, անընդհատ ռմբակոծվում էր, օդային հարձակումների էր ենթարկվում, երբեմն բռնազավթվում, ապա ազատագրվում էր։ Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր ընտանիքից առնվազն մեկ, երբեմն էլ ավելի մարդ ուներ ռազմի դաշտում։ Դա դժբախտաբար նաև նշանակում էր, որ  բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց անդամներից մեկը չի վերադարձել։ Հազարավոր արցախցիներ են սպանվել, ում ընտանիքները սգում են նրանց կորուստը, սակայն միայն Արցախյան առաջին պատերազմից դեռևս կան 730 անհետ կորածներ։ Նրանցից 239-ը ազատամարտիկներ են։ Անհետ կորածների ընտանիքները հույսը չեն կորցնում։ Կառավարությունը և ոչ կառավարական կազմակերպությունները  ջանք չեն խնայում անհետ կորածների ճակատագրերը բացահայտելու համար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհետ կորած զինծառայողների հարազատների միությունը  հիմնադրվել է Ստեփանակերտում՝ նպատակ ունենալով տեղեկություններ գտնել անհետ կորած զինծառայողների և քաղաքացիների մասին։ Այն հիմնել է թանգարան, որը ոչ միայն հանրային տեղեկացվածությունը բարձրացնելու, այլև շուրջ 700 անհետ կորածներից յուրաքանչյուրի վերաբերյալ թղթապանակը պահելու և թարմացնելու ամենօրյա աշխատանք է կատարում։ Ինչպես Զոհված ազատամարտիկների թանգարանը տնօրինում էր զոհված ազատամարտիկի մայրը, այս թանգարանը գլխավորում է անհետ կորած Սպարտակ Գրիգորյանի մայր Վերա Գրիգորյանը։

44-օրյա պատերազմից հետո դժբախտաբար անհետ կորածների թիվն ավելացել է տասնյակներով, և ավելացել է թանգարանի աշխատակիցների հոգսը, որոնք ամեն կերպ ջանում են տեղեկություններ հայթայթել նոր կորածների մասին ևս: 

Այս թանգարանը անհետ կորած քաղաքացիների և զինծառայողների մասին որևէ տեղեկություն գտնելու անդադար ջանքերի մասին է։

Անհետ կորածների լուսանկարները դասավորված են իր մյուս երեխայի ձեռքը բռնած կնոջ (վերևում ձախից), և ծնկաչոք իր սիրելիի վերադարձի համար աղոթող կնոջ  կերպարանքներով (վերևում աջից)։ 
Հույսը այս հուշաթանգարանի  պատերի հիմնական բառն է, և այն կարող է բազում ձևեր ընդունել։ Այն նաև քանդակվել է Հույսի սպիտակ արձանի տեսքով։
Անհայտ կորածի անձնական իրերը