Արցախի միջնադարյան կամուրջները

Արցախի միջնադարյան կամուրջները

Գիտնականները պատմական Հայաստանի Արցախ նահանգի տարածքում  հաշվում են մոտ իննսունութ հին կամուրջներ։ Այս կամուրջներից մի քանիսը լավ պահպանված են, մյուսները ավերակ են, իսկ մի քանիսը ընդհանրապես չեն պահպանվել: Վերջինների մասին զուտ հիշատակություններ կան տարբեր տեսակի հետազոտությունների, հուշագրությունների և գիտական ​​աշխատությունների մեջ:

Ինչպես Հայաստանի այլ վայրերում, հնագույն կամուրջների նախագծումը թելադրված էր տեղանքով, և գերիշխում են միաթռիչք կամուրջները, որոնք կառուցված են, որպեսզի միմյանց միացնեն փոքր գետահովիտների և կիրճերի հակառակ կողմերը: Հարթավայրերում ավելի մեծ գետերի վրա կառուցվել են երկթռիչք կամ բազմաթռիչք կամուրջներ, որոնցից մի քանիսը հասել են մեր օրերը։

2020թ. բռնազավթումից հետո կամուրջի վիճակն անհայտ է:
Հունոտի կամուրջը կառուցվել է 1720 թվականին՝ կապելու Շուշին շրջակա բնակավայրերի հետ: Թեև կամրջի մոտ գտվող գյուղից փլատակներ են մնացել, կամուրջը դեռևս գործածվում է Հունոտի կիրճը հատող հետիոտների կողմից: Կամուրջի երկարությունը 25 մետր է, լայնությունը՝ 4 մետր: Ջրի մակերևույթից այն բարձր է 8 մետր, իսկ ծովի մակերևոյթից՝ 890 մետր: 

Տեղական քարն ու շաղախը եղել են Արցախի կամուրջների հիմնական շինանյութը։ Աղյուսը հազվադեպ էր օգտագործվում, գործածվելիս էլ՝ հիմնականում այն ​​վայրերում, որտեղ դիմացկուն քարը կամ քիչ էր, կամ չկար։ Որպես կանոն, պահպանվել են այն կամուրջները, որոնք կառուցվել են բնական կոշտ ժայռային հիմքի վրա։ Կամուրջներ կառուցելիս ընդունված էր տեղական կիսատաշ քարի օգտագործումը, իսկ սրբատաշ քարերի գործածությունը միայն կամուրջների որոշ հատվածների համար էր:

Ստորև ներկայացված են միայն մի քանի կամուրջներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ գեղեցիկ կամուրջներ էին կառուցում 4-19-րդ դարերի Արցախի հայ վարպետները և ինչպիսի վարպետությամբ։ Այս գեղեցիկ կառուցված կառույցներից շատերը գտնվում են Ադրբեջանի կողմից ներկայումս օկուպացված տարածքներում, և դրանց ճակատագիրն անհայտ է։ Այստեղ պատկերված կամուրջների մեծ մասը միաթռիչք են: Երկրի ցածրադիր հատվածներում կան երկու կամ ավելի թռիչքներ ունեցող կամուրջներ, բայց, ցավոք, հնարավոր չէ ընդգրկել բոլոր, հատկապես 2020 թ. թուրք ադրբեջանական ագրեսիային հետո շատ տարածքներ ադրբեջանական տիրապետության տակ անցնելուց հետո:Պետք է հուսալ, որ Քարավազի հոյակապ կամուրջները կփոխհատուցեն ավելի շատ նմուշների պակասը։

Կամուրջները նաև այն ժամանակվա երկրի տնտեսական և նույնիսկ ֆիզիկական վիճակի հետաքրքիր ցուցանիշներ են։ Թեև որոշ կամուրջներ չեն օգտագործվել առևտրային ուղիների փոփոխության պատճառով կամ այն ​​պատճառով, որ դրանք փոխարինելու են եկել ավելի լավ և ժամանակակից կամուրջներ, որոշ կամուրջներ էլ չեն շահագործվել, քանի որ երբեմն ամբողջ գյուղեր են տեղափոխվել, երբեմն էլ գետերը կամ առուները, որոնց վրա դրանք կառուցվել են, չորացել են։

Մեկ այլ հետաքրքիր բան կամուրջների վերաբերյալ նրանց անուններն են: Թեև դժվար է կռահել, թե ինչու, օրինակ, կամուրջն իր ժամանակին կոչվել է ծերունու կամ ծեր կնոջ, սակայն կան նաև դեպքեր, երբ մարդիկ տարբեր ժամանակներում կամուրջները տարբեր կերպ են անվանել՝ կախված իրենց կյանքի որոշակի իրողություններից: Ոչ պակաս շփոթեցնող է այն փաստը, որ երբեմն մարդիկ նրանց ոչ մի անունով չեն կոչում, պարզապես գիտեն մոտակայքում գտնվող հին կամուրջների մասին: Նրանք ծնվել են, և կամուրջներն այնտեղ են եղել։ Հուսանք, նրանք դեռ երկար ժամանակ այնտեղ կլինեն:

Կամուրջ Մարտակերտի Առաջաձոր գյուղի հյուսիս-արևելյան եզրին։
Առաջաձորի կամուրջը կառուցված է Խաչեն գետի վտակի վրա, սկզբում ունեցել է 4,3 մետր երկարություն և 3,2 մետր լայնություն, սակայն հետագայում լայնացվել է մինչև մոտ 4,3 մետր։
Առաջաձորի կամուրջը թվագրվում է 19-րդ դարով։
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
1640 թվականի Ավետարանոց կամուրջն իր անունը ստացել է Ասկերանի շրջանի մոտակա Ավետարանոց գյուղից։
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Հալիվորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջաբի Մեծ Թաղեր գյուղից 2 կիլոմետր հարավ-արևմուտքում, Իշխանագետի վրա:  Ճակատամասի մի քարի վրայի արձանագրության համաձայն, կամուրջը կառուցվել է 1835թ.: Այն ունի 5.5մ թռիչք և 3 մ լայնություն: .
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո գտնվում է օկուպացիայի տակ, և դրա ճակատագիրն անհայտ է։
Հալիվորի կամուրջ, Հադրութի շրջաբի Մեծ Թաղեր գյուղից 2 կիլոմետր հարավ-արևմուտք, Իշխանագետի վրա:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Հալիվորի կամուրջ, Հադրութի շրջաբի Մեծ Թաղեր գյուղից 2 կիլոմետր հարավ-արևմուտք, Իշխանագետի վրա:
Մելիքի կամուրջը Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևելյան մասում է: Այն կառուցել է Խաչենի մելիք Միրզախանը 17-18-րդ դարերում:  Սկզբնապես 5 մետրից քիչ ավելի երկարությամբ և 4.8 մ լայնությամբ կամուրջը խորհրդային տարիներին լայնացվել է 1 մետրով: Կամուրջի բարձրությունը ջրից 7.8 մետր է: 
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Ջարվանեսի կամուրջը կառուցված է Տումի գետի վրա և գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից 2.8 կմ հյուսիս-արևելքում: 13-րդ դարի կեսերին կառուցված կամուրջի երկարությունը 5.3 մ է, լայնությունը՝ 3 մ, ջրի մակերևույթից բարձրությունը՝ 6 մ:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Հինավուրց Մակունի կամուրջի թռիչքը 5 մ է, լայնությունը՝ 3.5 մ: Այն կառուցված է Իշխանագետի վտակներից մեկի վրա, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի եզրին: Ճակատամասի քարերից մեկի վրայի արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1890թ.:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
 Իշխանագետի վտակներից մեկի վրա կառուցված Մակունի կամուրջը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Անանուն կամուրջ Հադրութի շրջանում: Դրա տակով վաղուց գետակ չի հոսում:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Քարավազի հին կամուրջը, որին արաբական և պարսկական աղբյուրներում նաև Հուդաֆերինի կամ Խուդաֆերինի կամուրջ են անվանում, կառուցվել է Արաքսի երկու ափերն իրար միացնելու համար Արցախի պատմական Կովսական շրջանում, որը հետագայում Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը դարձավ: Այն գտնվում է Դիրի լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 248մ բարձրության վրա: Կամուրջը կառուցվել է 5-7-րդ դարերում, և դրա մասին ամենավաղ հիշատակումները 13-րդ դարից են:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Քարավազի հին կամուրջի երկարությունը չափեցին, երբ1975-77թթ.  քննարկվում էր ԽՍՀՄ-ի և Իրանի կողմից համատեղ հիդրոկայան կառուցելու ծրագիր: Համարվում է, որ կամուրջը սկզբնապես 11-թռիչքանի է եղել (որից այսօր պահպանվել են չորսը), ունեցել է 130 մ երկարությու և6 մ լայնություն: Ջրի մակերևույթից ամենաբարձր կետը 12 մ է: Կամուրջի հիմքերը վերագրվում են Աքեմենիդյան կայսրության ժամանակներին:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Քարավազի նոր կամուրջը շատ հեռու չէ, նույնպես գտնվում է Արաքսի վրա, Դիրի լեռան ստորոտում: Տասնհինգ-թռիչքանի այս եզակի կառույցի մասին հղումները առկա են տասնվեցերորդ դարի և ավելի ուշ շրջանի աղբյուրներում: Այն ծովի մակերևույթից 246 մ բարձրության վրա է,  կառուցվել է 12-13-րդ դարերում, թեև դրա որոշ հատվածներ վերակառուցվել են ավելի ուշ շրջաններում: Կամրջի երկարությունը 200 մետր է: 
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Փորձագետներիը կարծում են, որ Քարավազի կամուրջները կառուցվել են ռազմական նպատակներով, սակայն դրանք ծառայել են նաև վաճառականներին, հատկապես՝ մետաքսի առևտրով զբաղվողներին, քանի որ Ղարաբաղը հայտնի էր իր թանկարժեք մետաքսներով, ազնվացեղ ձիերով, գինիներով և այլ ապրանքներով:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Պառավի կամուրջը Մատաղիսում, Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի վրա: Այն մի քանի անգամ վերանորոգվել է, վերջին անգամ՝ ամենայն հավանականությամբ 16-17-րդ դարերում:
Այս կամուրջը 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո բռնազավթված է, և դրա ճակատագիրն անհայտ է։
Պառավի կամուրջը Մատաղիսում (Մարտակերտ) ջրի մակերևույթից 11 մ բարձր է, 7.6 մ երկարություն և 4.8 մ լայնություն ունի:
Մազի կամուրջ: Արցախում և Հայաստանի այլ վայրերում այս անունով մի քանի կամուրջներ կան, որոնք այդպես են անվանվել դրանց նեղ լինելու պատճառով: Ստեփանակերտի հարավ-արևմտյան մասում գտնվող և Կարկառ գետի վտակներից մեկի վրա կառուցված այս կամուրջը միանգամայն պիտանի է շահագործման նաև մեր ժամանակներում: Կամրջի վրա առկա մի արձանագրության համաձայն այն կառուցվել է 1825 թ.: Դրա երկարությունը 4.13 մետր է, լայնությունը՝ 7.68 մետր:.
Տեսարան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեձանակերտում գտնվող Մազի կամորջից:

Այս տեքստը հիմնված է Արցախի կամուրջների մասին Սամվել Կարապետյանի գրքի վրա: