Քաշաթաղ

Քաշաթաղի շրջան

Բռնազաթված է 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Շինությունների, ենթակառուցվածքների և հուշարձանների ճակատագիրն անհայտ է: Բնակիչները ստիպված են եղել արտագաղթել:

Քաշաթաղի շրջանը կազմավորվել է 1993 թվականին՝ Արցախի հարավ-արևմտյան մասում՝ ազատագրված նախկին Լաչինի և հարակից շրջաններում։ Ընդգրկում է Հակարի գետի ավազանի մեծ մասը։ Ամենաբարձր գագաթը Ծռասարն է՝ 3616 մետր։ Այդտեղով են հոսում Հակարի (Աղավնո, Հոչանց, Շալուա վտակներով), Ողջի և Որոտան գետերը։

Շրջանի վարչական կենտրոն Բերձորից 20 կիլոմետր հարավ գտնվող քարանձավի պատին հայտնաբերվել է Ուրարտուի ժամանակների սեպագիր արձանագրություն։ Քրիստոնեական հուշարձաններից, հավանաբար, ամենակարևորը Ծիծեռնավանքի վանական եկեղեցին (4-6-րդ դդ.) է։ Դրանից ոչ հեռու գտնվում է Մելիք Հայկազի՝ 16-րդ դարի պալատը, որը վերանորոգվել է և մինչև 2020թ, պատերազմը գործում էր որպես հյուրանոց։ Շրջանը ազատագրվել է 1992 թվականի մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից տասը օր անց և ապահովել ցամաքային կապ Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև։

Աղավնո գետի հովիտ և Ծիծեռնավանք

Աղավնո գետի հովտում
Աղավնո գետի հովտում

Ծիծեռնավանք

Անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ որպես 2020թ. պատերազմի հետևանք: Ճակատագիրն անհայտ է:

Ծիծեռնավանք  (ավելի մանրամասն՝ տե՛ս https://realkarabakh.com/hy/tsitsernavank/  )

Ծիծեռնավանքը գտնվում է Հակարի և Աղավնո գետերի միախառնման տեղում։ Առաջին անգամ հիշատակվել է 844 թվականին, սակայն ճարտարապետական առանձնահատկությունները վկայում են, որ այն 4-6-րդ դարերի բազիլիկ վանք է։                                                                Վանքի մոտ նախկինում եղել է Ծիծեռնավանք անունով գյուղ։ Անվան երկու բացատրություն կա: Մեկն այն է, որ անվանումը կապված է ծիծեռնակների հետ, որոնք ապրում են այն կիրճի քարքարուտներում, որտեղ կառուցված է եկեղեցին: Ըստ ժողովրդական ավանդության՝ ծիծեռնակներից մեկը նետվել է այն կաթսայի մեջ, որտեղ շինարարները միս էին եփում, և փրկել նրանց կաթսայի մեջ սողոսկած օձից։ Ուստի, եկեղեցու անվանադրումը կատարվել է որպես զոհողության հիշեցում: Երկրորդ տարբերակի համաձայն՝ Պետրոս առաքյալի ճկույթը (ծիծեռ) պահվել է վանքում որպես մասունք, և այս վարկածը կարծես թե տարածված է մեր օրերում։

Աղավնո

Անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ որպես 2020թ. պատերազմի հետևանք: Ճակատագիրն անհայտ է:

Աղավնո գետի հովտում
Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցինն օծվել է 2002թ.:

 

Բերձոր

Անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ որպես 2020թ. պատերազմի հետևանք: Ճակատագիրն անհայտ է:

Բերձորի պատկեր ուղղաթիռից
Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցի, 1998թ.

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցի, 1998թ.

Բերձորի մոտ, արևածագից առաջ