Արցախի պատմության և երկրագիտության պետական թանգարան

Արցախի պատմության և երկրագիտության պետական թանգարան

Հիմնադրվել է 1932 թ․։ Ներկայացնում է ցուցանմուշներ Արցախում կյանքի տարբեր շրջանների և բնագավառների մասին:

Հինավուրց պատմություն

Ազոխի քարանձավի հատակագիծը
Հուղարկավորության համար նախատեսված կարաս  
Հազարավոր տարիների հնության կավե խողովակները, որոնցով  լեռներից ջուր էին իջեցնում քաղաք
Արցախի տարբեր շրջաններից հայտնաբերված հին հայկական, հռոմեական, պարթևական և այլ դրամներ։ Աջ կողմում Արցախի Տիգրանակերտից պեղված՝ Տիգրան Մեծի դրամի խոշորացված սև ու սպիտակ նկարն է։
Եպիսկոպոսի միջնադարյան գահվորակ
Հայկական խաչքար

Ամենօրյա կյանք և ավանդույթներ

«Ռոմեո և Ջուլիետ»-ի տեսարանը ներկայացնող, խնամքով գործված գորգի հատվածը՝ այն փոքրիկ տարբերությամբ, որ պատշգամբում կանգնած է երիտասարդ տղան, իսկ օրիորդը ներքևում է:
Գորգագործությունը Ղարաբաղում ավանդական արվեստ է։ Ղարաբաղի գորգերը քաջ հայտնի և գնահատված են նրա սահմաններից դուրս։
Ղարաբաղի ավանդական հանդերձանք
 
Խորհրդային իշխանության ժամանակ աշխատավորների ու գյուղացիների հերոսական աշխատանքը  խչախուսվում էր բոլոր միջոցներով, այդ թվում՝ լրատվամիջոցներով և  ամենատարբեր տեսակի պաստառներով։
Գինու և սպիրտների արտադրությունը մշտապես կարևոր է եղել Ղարաբաղի տնտեսության համար։  Խորհրդային շրջանում արտադրության օրինակներ

Հոգևոր կյանք

Դարեր շարունակ Արցախը եղել է կրթության, արվեստների և գիտության կենտրոն։ Վանական համալիրներից շատերը ունեցել են իրենց գրչատները, որոնք դարեր շարունակ ձեռագրեր ստեղծելով են զբաղվել։ Բազմաթիվ ականավոր հայ նկարիչներ,                           գիտնականներ և գրողներ ծագումով Արցախից են:

1713թ․ Հին կտակարան

 

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Դարեր շարունակ Արցախը իր ժողովրդի քաջության և ռազմական հմտությունների շնորհիվ եղել է Հայաստանի միջնաբերդերից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ևս արցախցիներն առանձնացել են՝ տալով Խորհրդային Միության  մեծ թվով հերոսներ և ռազմական առաջնորդներ։ Ձախակողմյան սրահը Երկրորդ համաշխարհայինին Ղարաբաղից մասնակցած հերոսներին է նվիրված։ 

 

 

Արցախի ազատագրական  պատերազմ՝ առաջին պատերազմ, 1991-94թթ.

Ենթարկվելով տնտեսական և հաղորդակցային շրջափակման, ապա ջարդերի և ի վերջո Ադրբեջանի՝ մի քանի անգամ չափերով և ռեսուրսներովիրեն գերազանցող պետության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի՝ Արցախը ստիպված էր ինքնապաշտպանության դիմել՝ առանց զենքի կամ մեծ աջակցության, գերազանցապես հենվելով ազատ ապրելու ցանկությունը պաշտպանելու վճռականության վրա։ Նախքան զենքի ձեռքբերումը, ինչը հիմնականում իրականացվում էր պարտված և հեռացող ադրբեջանցիների հաշվին, արցախցիները կռվում էին  որսորդական և ինքնաշեն  հրացաններով։

Ինքնաշեն զենքեր, որոնք օգտագործվել են Արցախի ազատագրական պատերազմում
Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանական հենակետերի լռեցման ռազմական ծրագիրը
Ցուցանմուշներ՝  նվիրված Օմարի լեռնանցքի և ձյունածածկ ու անմատչելի բարձունք համարվող Մռավի լեռնաշղթայի համար մարտերում զոհված մարտիկներին
Ինքնաշեն զենքեր, որոնք օգտագործվել են Արցախի ազատագրական պատերազմում
Բերձորում (Լաչին) ադրբեջանական կրակային հենակետերը ոչնչացնելու ռազմական ծրագիրը