Անկախ Հանրապետություն․ վերածնունդ

Այս կայքն արտացոլում է իրավիճակը իր մեկնարկի՝ 2023թ. օգոստոսի դրությամբ:

Ինը ամիս տևած համակողմանի շրջափակումից և շարունակական ահաբեկումից հետո, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, գործածելով իրենց տիրապետության տակ եղած ողջ զինանոցը, բոլոր կողմերից հարձակվեցին Արցախի վրա: 

Երկարատև շրջափակումից հյուծված և որևէ արտաքին աջակցությունից զրկված Արցախն ընկավ:

2020թ. արյունալի պատերազմին հաջորդած շուրջ հիսուն հազար արցախցիների արտագաղթից հետո իրենց նախնիների հողում դեռևս ապրող հարյուր հազարից ավելի հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ թշնամուն թողնելով իր տներն ու աշխատավայրերը, պետական և առևտրային շենքերը, եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, հուշարձանները և ողջ ունեցվածքը: 

2023թ. հոկտեմբերի սկզբից սկսած, Արցախի հազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախում՝ հայկական հողում, հայեր չեն ապրում:

Անկախ Հանրապետություն․ վերածնունդ

Արցախի Հանրապետության դրոշը

Արցախի Հանրապետության զինանշանը 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չնայած միջազգայնորեն չճանաչված լինելուն, ստեղծման օրից մինչ այսօր օրենքի գերակայության և ժողովրդավարական ընթացակարգերին հետևելու առանձնահատուկ օրինակ է։ ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիներին Ղարաբաղը ենթարկվում էր Մոսկվայի խորհրդային կենտրոնական իշխանությունների, ինչպես նաև Բաքվում գտնվող «շրջանային» ղեկավարների խիստ ճնշումներին՝ հատկապես խորհրդային իշխանության վերջին տարիներին։ Արցախցիները ստիպված էին դիմակայելու տարբեր փորձությունների՝ հատուկ դրության, շրջափակման, տեղահանումների և սպանությունների, այնուհանդերձ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ընտրեցին խաղաղ ճանապարհը և իրենց ճակատագիրը որոշեցին իշխանության այդ պահին գոյություն ունեցող մարմինների՝ խորհուրդների օրինական որոշումների միջոցով։ Ընտրությունները տեղի ունեցան և իշխանության սեփական մարմինները ժողովրդավար ճանապարհով ընտրվեցին չդադարող ռմբակոծությունների և հարձակումների ներքո անկախության համար իրականացված համաժողովրդական հանրաքվեից հետո։ Իր անկախությունը հռչակելուց ի վեր Լեռնային Ղարաբաղը իրականացրել է իր Ազգային ժողովի (խորհրդարան), նախագահի և ինքնակառավարման մարմինների կանոնավոր ընտրություններ։ Առաջին պատերազմից հետո կառավարությունը առերեսվեց մարտահրավերների անհավանական շարքի  հետ․ պատերազմի պատճառով հյուծված տնտեսություն,  խստորեն վնասված ենթակառուցվածքներ, իր բնակչության թվի համեմատ բավականին մեծ բանակ պահելու անհրաժեշտություն,  և մասնակիորեն ավերված գյուղեր ու քաղաքներ։ 

Այնուամենայնիվ,  մարդկանց իրավունքների՝ ժողովրդավարական ճանապարհով իրացումը երբևիցե չի մերժվել։  Տարբեր պետություններից ժամանած դիտորդական առաքելությունները վկայել են ազատ և արդար ընտրությունների մասին ամեն անգամ, երբ ժողովուրդը ընտրության առջև է կանգնած եղել։ Նույնիսկ այս փաստերն են վկայում, որ Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողության ներքո պատկերացնելու ցանակացած փորձ դատապարտելի է, և մտածողության  ոչ ճիշտ ուղղություն է։

Դժբախտաբար, 2020թ․ թուրք-ադրբեջանական ագրեսիան և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ հատվածների բռնազավթումը  պետականության համար նոր մարտահրավերներ են ստեղծել։ Չնայած դրան՝ երկրի պետական կառույցները  գործում են և կյանքը շարունակվում է՝ անկախ դժվարություններից և անորոշություններից։

 

Անկախության հանրաքվեն

 

1991թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  անցկացվեց անկախության հանրաքվե։ Քվեաթերթիկի հարցադրումը հետևյալն էր․ «Ցանկանու՞մ եք Դուք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով այլ պետությունների և ընկերակցությունների հետ համագործակցության ձևերը»։ Ընտրելու իրավունք ունեցողների թիվը  132.328 էր, որից 108․736-ն էին մասնակցել, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցողների 82․2 տոկոսը։

108.615 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 99․9 տոկոսը «կողմ» էր քվեարկել, և միայն 24 քաղաքացի կամ 0.002 տոկոսը՝ «դեմ»։ 

Հանրաքվեի ընթացքին հետևում էին մի շարք անկախ դիտորդներ, ովքեր ներկա էին գտնվել Հանրապետության բոլոր 30 ընտրատեղամասերում, և եզրակացրել, որ հանրաքվեն անցկացվել էր այդ պահին գործող օրենքներին համապատասխան և արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը։

Ղարաբաղը անկախ պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին և հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման վրա։

 

Սահմանադրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Սահմանադրությունն ընդունվել է 2006թ․ դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել է «ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կառույցների չափորոշիչներին, որոնք հավասարապես վերաբերում են ժողովրդավարական ընտրություններին և հանրաքվեներին»։  Ընտրելու իրավունք ունեցողների 87 տոկոսը մասնակցել է հանրաքվեին, և բացարձակ մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի Հիմնական օրենքին։ 

Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն՝ հիմնված սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա, նախատեսում է  իշխանության երեք ճյուղերի տարանջատում և հավասարակշռություն,  պետության և ինքնակառավարման միջև իշխանության բաժանում, հիմքեր է ստեղծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գոր-ծունեության համար։ Սահմանադրությունը երաշխավորում է  անհատի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

Երկրորդ, բարեփոխված Սահմանադրությունը ընդունվել է 2017թ․ փետրվարի 20-ի համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որին մասնակցել է 103 818 քաղաքացի։ Նրանց 87․6 տոկոսը (69 570 քաղաքացի) կողմ է քվեարկել Հիմնական օրենքի ընդունմանը։

2017թ․ բարեփոխված սահմանադրությունը «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք է համարում։ Նոր սահմանադրությամբ՝  երկիրը կառավարման կիսանախագահական մոդելից անցում է կատարել նախագահականի։  Արցախն այլևս չունի վարչապետ (նրա պարտականությունները մասամբ կատարում է պետական նախարարը), իսկ կառավարության անդամները նշանակվում են նախագահի կողմից։

 

Վարչատարածքային բաժանումը 

Վարչականորեն ԼՂՀ-ն կազմված է 7 շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից։ Հանրապետությունում կան 10 քաղաքներ, 322 գյուղեր։ Ստեփանակերտի բնակչությունը 58 հազար է (2019թ․), մինչդեռ ամբողջ երկրի բնակչությունը 148 հազար է (2019թ․)։ Բնակչության 52,5%-ը (74 հազար) ապրում է քաղաքային բնակավայրերում, և մոտ 47․5%-ը (67 հազար)՝ գյուղական բնակավայրերում։ Բնակչության տղամարդ-կին հարաբերակցությունը 48,1%-ից 51,9 % է։

Հանրապետության շրջանները դեպի շրջանի կենտրոն/կմ/

Բնակչություն[1]

Հեռավորությունը մայրաքաղաքից

 

2010

2015

2019

 

ԼՂՀ ամբողջությամբ

141 400

145 053

148 800

 

Քաղաք Ստեփանակերտ

52 310

55309

58. 3

-

Ասկերան

17 732

16980

17.0

18

Հադրութ

12 373

12081

12.0

110

Մարտակերտ

19 636

19531

19.8

58

Մարտունի

23 435

21473

21.3

58

Շահումյան

3 000

3090

3300

143

Շուշի

5 126

5189

5400

11

Քաշաթաղ

7 788

11 400

11. 7

50


 1] Տվյալները վերցված են Արցախի Ազգային վիճակագրական ծառայության 2020թ․տարեգրքից։

https://web.archive.org/web/20200307091745/http://stat-nkr.am/files/publications/2016/Mardahamar_2015/MAS_2/1_6LXH.pdf

http://stat-nkr.am/files/publications/2020/Taregirq/4%20bnakchutyun.pdf