Դատական համակարգը
ԼՂՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝ դատական իշխանությունը իրականացվում է դատարանների միջոցով։ Արտակարգ դատարանների ստեղծումը Հանրապետությունում արգելված է։
ԼՂՀ-ում դատարաններն անկախ են։ Դատավորները նշանակվում են ցմահ և պաշտոնավարում են մինչև 65 տարեկանը։ Դատավորի լիազորությունները կասեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքը․
Գերագույն դատարանը Լեռնային Ղարաբաղի դատական բարձրագույն մարմինն է։ Այն ապահովում է սահմանադրական արդարադատությունը և իր լիազորությունների շրջանակներում վերանայում է ավելի ցածր ատյանների դատարանների որոշումները։ Գերագույն դատարանը ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի հավասար կիրառությունը։