Նախագահ

Նախագահ

Լեռնային Ղարաբաղը նախագահական հանրապետություն է։ Նախագահը պետության գլուխն է, ընտրվում է ժողովրդի կողմից 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող վերընտրվել ավելի քան երկու անգամ։ Նախագահը երաշխավորում է պետական ինստիտուտների կանոնավոր աշխատանքը և պատասխանատու է արտաքին և պաշտպանական քաղաքականությունների մշակման և իրականացման համար։ Գործող օրենսդրության համաձայն՝ նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է։ Նա է նշանակում Պետական նախարարին և հաստատում կառավարության կազմն ու կառուցվածքը։

Կառավարման նախագահական ձևը ընդունվել է 1994թ․ դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանին ընտրել է ԼՂՀ առաջին նախագահ։

Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը

Առաջին ուղիղ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1996թ․ նոյեմբերի 24-ին։ Միջազգային դիտորդական վերահսկողության ներքո անցկացված ընտրություններին, որում հաղթել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 78 տոկոսը։

Ռոբերտ Քոչարյանի՝  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո՝ 1997թ․ սեպտեմբերի 1-ին, տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ։

Արկադի Ղուկասյանիի երդմնակալության արարողությունը

Ընտրական իրավունք ունեցողների 84․6 տոկոսը մասնակցել է ընտրություններին, որոնք վերհասկվում էին տարբեր երկրներից ժամանած միջազգային դիտորդների կողմից։ Նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։ Նա վերընտրվել է 2002թ․ օգոստոսի 11-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 75․7 տոկոսը։ Ինչպես նախորդ ընտրությունների դեպքում, միջազգային դիտորդները դրական են գնահատել նաև այս ընտրությունները։

 

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Նախագահական չորրորդ ընտրությունները տեղի են ունեցել 2007թ․ հուլիսի 19-ին։ Միջազգային դիտորդները հավաստել են, որ Լեռնային Ղարաբաղի ընտրական օրենսդրությունը բավարար երաշխիքներ է տալիս քաղաքացիների ընտրական իրավունքների համար, ինչպես նաև նշել են հանրային և քաղաքական մի շարք կազմակերպությունների գոյությունն ու ակտիվ գործունեությունը՝ նկատելով, որ քվեարկության գործընթացը տեղի էր ունեցել Ընտրական օրենսգրքին համապատասխան, ազատ և արդար ճանապարհով։ Ձայների 85 տոկոսով Բակո Սահակյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի երրորդ նախագահ։ Նա վերընտրվել է 2012 թ. 

Վեցերորդ և վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2020թ․ մարտի 31-ին։ Ապրիլի 14-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ»  կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ստանալով  ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 88 տոկոսը։

Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը