Կաչաղակաբերդ
Կաչաղակաբերդ ամրոցը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Քոլատակ գյուղից ոչ հեռու, որը կենտրոնից 45 կմ հարավ-արևմուտք է։ Գյուղն ինքնին գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա։
Կաչաղակաբերդն այդպես է անվանվում հին լեգենդի պատճառով, ըստ որի, երբ թշնամիները հարձակվել են, մարտիկները նահանջել են ամրոց և երկար ժամանակ պաշտպանվել։ Թշնամին չէր կարողացել գրավել բերդը, ուստի լավագույնը, որ կարող էր անել, այն պաշարելն էր: Բոլոր պաշտպանները և բնակչությունը մահացել են պաշարման ժամանակ, երբ վերջացել էին նրանց ջուրը և այլ պաշարները: Երբ կաչաղակներ են սկսել պտտվել բերդի վերևում, թշնամին հասկացել է, որ ներսում ողջ մարդ չի մնացել: