Ստեփանակերտ
Արվեստը | Հոգևոր Ստեփանակերտ | Կրթական և մշակութային օջախներ | Վարչական շինություններ |
Քաղաքի գործարար մասը | Ստեփանակերտի օրվա միջոցառումներ | Ստեփանակերտի շուկան |
Բնակավայրը հիմնադրվել է 490 թվականին Վաչագան Բարեպաշտ թագավորի կողմից և 490 թվականից մինչև 1847 թվականը կոչվել է Վարարակն։ Այդ ժամանակից թուրքերն այն կոչել են Խանքենդի և պահպանել անունը մինչև 1923 թվականը, երբ այն վերանվանվել է Ստեփանակերտ՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի` կոմունիստական կուսակցության և համաշխարհային աշխատավորական շարժման առաջնորդի: Ստեփանակերտը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքը մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ը, իսկ դրանից հետո՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան ստորոտին՝ ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին։
Քաղաքը սկսել է իր ժամանակակից տեսքը ստանալ 19-րդ դարի սկզբին, Վարարակն գյուղի տեղում։ Այն այժմ ժամանակակից, դինամիկ զարգացող քաղաք է, որտեղ տեղակայված են մի շարք արդյունաբերական գործարաններ և ձեռնարկություններ, Արցախի պետական համալսարանը և այլ մասնավոր բուհեր, Պատմության և երկրագիտության թանգարանը, Զոհված ազատամարտիկների թանգարանը, Անհայտ կորած ազատամարտիկների թանգարանը, Ազգային պատկերասրահը, Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ժամանակակից մի շարք առողջապահական հաստատություններ, բանկեր և հյուրանոցներ։ Ստեփանակերտում գործում են մի քանի պարբերականներ՝ «Ազատ Արցախ», «Մարտիկ», «Ստեփանակերտ» և այլն։ Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական, ճարտարապետական և պատմական հուշարձաններով։
Հենց Ստեփանակերտում հազարավոր խաղաղ ցուցարարների պահանջով գումարվել է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան, որը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ը Ադրբեջանից Հայաստանին փոխանցելու մասին։ Դա հանգեցրել է սրընթաց զարգացումների և իրավիճակի փոփոխության ոչ միայն Ստեփանակերտում, այլև ողջ Հարավային Կովկասում և նույնիսկ ավելի հեռու։ Ստեփանակերտը ստիպված էր դիմակայել կառավարման ձևի փոփոխություններին որ պարտադրվել էր Մոսկվայից, ադրբեջանական և խորհրդային ոստիկանության ու բանակի կողմից հայերի հալածանքներին, ադրբեջանցիների կողմից շրջակա գյուղերի ու քաղաքների ռմբակոծություններին, օդային հարձակումներին և ավերածություններին, մինչև որ նորաստեղծ պաշտպանության բանակը կարողացավ չեզոքացնել ադրբեջանական հենակետերը և առաջնագիծը տեղափոխել մայրաքաղաքից անվտանգ հեռավորության վրա:
1967թ. Սարգիս Բաղդասարյանի կողմից տուֆաքարից ստեղծված «Մենք ենք մեր սարերը» կամ «Ղարաբաղցիներ» արձանը վերածվել է ազգային զարթոնքի և ազգային-ազատագրական պայքարի, արցախցիների տոկունության և հերոսության խորհրդանիշը: Քաղաքի մուտքի մոտ գտնվող արձանը ժողովուրդը կոչում է «Տատիկ - պապիկի արձան»: |
Արվեստի և արձանների քաղաք
Հոգևոր Ստեփանակերտ
Մայր տաճարը
2019 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի օծման և բացման արարողությունը: Մայր տաճարի կառուցումը տևել է 12 տարի, այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավանություն է տվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարին և 2006 թվականին օրհնել եկեղեցու հիմքերը։ Այն ունի 41 մետր բարձրություն և հիշեցնում է 7-րդ դարի Զվարթնոցի տաճարը։
Սբ. Հակոբ եկեղեցի
Կրթությունը և մշակույթը Ստեփանակերտում
Կրթությունն ու մշակույթը խիստ կարևոր դեր են խաղում Արցախի ժողովրդի կյանքում: Նրանց համար, ովքեր տեսել են 1990-ականների սկզբին ադրբեջանական ռմբակոծություններից և օդային հարվածներից ավերված Ստեփանակերտի շենքերի նկարները, քաղաքն անճանաչելի է դարձել։ Ստեփանակերտի բնակիչները, մայրաքաղաքի ու հանրապետության իշխանություններն իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ արել են անդադար գնդակոծությունից, 500 կգ օդային ռումբի հարվածներից, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով արգելված ռումբերի պայթյունից մեծապես տուժած քաղաքը վերականգնելու համար: Առաջնահերթ վերականգնվածներից կամ նոր կառուցվածքներից են եղել ուսումնական հաստատությունները: Ցավոք, 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ քաղաքը կրկին է ենթարկվել հուժկու հարձակման և ստիպված եղել նորից վերականգնվել, չնայած դրան՝ քաղաքի շինությունների պատերին դեռևս տեսանելի են գնդակների և հրթիռների որոշ հետքեր։ |
Վարչական Ստեփանակերտ
Ազգային ժողովի շենքի պատկերներ: Արցախի խորհրդարանի պալատը նախատեսված է 33 պատգամավորների համար: |
Գործարար Ստեփանակերտ
Ստեփանակերտի օր
Ստեփանակերտի օրն ամեն տարի նշվող տոնական օր է։ Տոնակատարությունները ներառում են քաղաքի տարբեր վայրերում անցկացվող միջոցառումներ: Առևտրականներն իրենց արտադրանքը վաճառում են տոնավաճառում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, կենտրոնական շուկայից ոչ հեռու, պարային խմբերն ու երգչախմբերը կենտրոնական հրապարակում են զվարճացնում մեծաքանակ հանդիսատեսին, երեխաները դրսում են՝ երգելով, պարելով, նկարելով, խաղեր խաղալով, երաժշտություն լսելով և այլ կերպ ուրախանալու համար:
Մի օր Ստեփանակերտի շուկայում
Ինչպես յուրաքանչյուր արևելյան շուկա, Ստեփանակերտի շուկան առաջարկում է տեղական արտադրության և ներմուծվող մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաև ընդեղենի լայն տեսականի: Ավելի արտասովոր է թթու բանջարեղենը, ինչպես «բաց», այնպես էլ պահածոյացված վիճակում:
Արցախը հայտնի է իր տնական ալկոհոլային խմիչքներով, մասնավորապես թթի օղիով, որը տեղացիները համարում են իրենց հայտնի երկարակեցության կարևոր բաղադրիչներից մեկը։ Տարածված հումորի համաձայն՝ որոշ արտասահմանյան առաջավոր լաբորատորիաներ, ցանկանալով պարզել արցախցիների երկարակեցության գաղտնիքը, թթի օղու նմուշներ են վերցրել և մանրակրկիտ ուսումնասիրել։ Նրանք եզրակացրել են, որ եթե արցախցիները չխմեին այն, ապա գոնե մի քսան տարի… ավելի երկար կապրեին։