Նիկոլ Դումանի տուն-թանգարանը և ազգագրական շրջանը
Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)՝ ծնված 1867թ․, հայկական ազատագրական շարժման անդամ էր։ Շուշիում սովորելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ Հարավային Կովկասի մի շարք գյուղերում։ 1894-1896թթ․ Թավրիզի և Սալմաստի (Իրան) հայկական դպրոցներում դասավանդելուն զուգահեռ մասնակցել է մի շարք կարևոր մարտերի․ այդ պատճառով է ստացել Դուման (փոթորիկ) անունը։ Նա նաև եղել է 1905-1906թթ․ հայ-թաթարական բախումների ժամանակ հայկական պաշտպանական ուժերի առաջնորդներից։ Վերստեղծելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կենսակերպը՝ նրա տունը վերածվել է թանգարանի, իսկ հարակից շինությունները՝ զբոսաշրջային կենտրոնի։