Քաշաթաղի թանգարան Բերձորում
Թանգարանը ցուցադրում էր Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի ջարդերի զոհերի, ինչպես նաև Ստեփանակերտում և Երևանում խաղաղ հանրահավաքներին ի պատասխան՝ Ադրբեջանից հայերի վտարման մասին պատմող նյութեր։
Բերձորի թանգարանը նաև գործում էր որպես արվեստի ցուցասրահ՝ ներկայացնելով տեղացի արվեստագետների կամ Հայաստանի տարբեր մասերից, հազվադեպ նաև եվրոպական երկրներից եկած հյուրերի նկարները և քանդակները։ Հայտնի ֆրանսիացի նկարիչ Ժան Ժանսեմի աշխատանքների ցուցադրությունը ցուցասրահի գործունեության ուղենշային դրվագներից էր։
Թանգարանի գործունեությունը դադարեցվել է 2020թ․ պատերազմից հետո։ 2022թ․ օգոստոսին Բերձորը/Լաչինը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն 2020թ․ պատերազմը եզրափակող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների։