Արցախի հանդեպ Ադրբեջանի նկրտումների էությունը
20-րդ դարի սկզբներին Իրանի Արդաբիլ, Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական շրջանները հայտնի էին որպես Պարսկաստանի Ատրպատականի մարզ։ Այն ընկած է Արաքս գետից հարավ։ Այս Ատրպատականը հնագույն ժամանականերում հայտնի էր որպես Մարաստան։
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ենթակայության տակ գտնվող տարածքները զբաղեցնում են Արաքս գետից հյուսիս և Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած շրջանները՝ ներառելով ժամանակի Աղվանքի կամ Կոսվասյան Ալբանիայի տարածքը (պարսկերեն և արաբերեն՝ Արրան)։ Աղվանքի բնիկ ժողովուրդը քրիստոնյաներ էին՝ ովքեր ոչ մի կապ չունեն ասօրվա Ալբանիայի և ալբանացիների հետ, ապրել են այս տարածաշրջանում հնագույն ժամանականերից մինչև միջին դարերը։ Արրանը/Կովկասյան Ալբանիան/Աղվանքը սահմանակից է եղել Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներին և Սյունիք նահանգի մի մասին, որոնք հավաքական անվանվում են նաև Հայոց արևելյան կողմեր։ Այդ ժանամանակների հայկական քաղաքակրթությունը և մշակույթը մեծ ազդեցություն են թողել կովկասյան ալբանացիների՝ աղվանացիների վրա։
20-րդ դարի սկզբին Թուրքիայում իշխում էր «Միություն և առաջադիմություն» ռազմականացված կուսակցությունը, որը Հարավային Կովկասում (Անդրկովկաս) պանիսլամական ազգերի միավորում ստեղծելու նպատակ ուներ։ Այս նպատակին հասնելու համար 1911 թ. Բաքվում հիմնադրվեց «Մուսավաթ ժողովրդավարական իսլամական կուսակցությունը, որը 1917 թ. միավորվեց «Թուրքական ֆեդերատիվ կուսակցության» հետ և վերանվանվեց «Թուրքական ֆեդերատիվ Մուսավաթ կուսակցություն»։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսական կայսրությունը սկսեց ճեղքեր տալ և Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները անկախացան։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարածքներում բնակվող տարբեր ցեղերն ու ազգային փոքրամասնությունները, որոնք կրում էին թուրքեր կամ թաթարներ հավաքական անվանումը, ցանկանում էին, որ նորանկախ երկրի անունը լինի Արևելյան և Հարավային Անդրկովկաս, Մուսավաթ կուսակցությունը կարողացավ առաջ տանել իր տարբերակը և երկիրը անվանվեց Ադրբեջան։ Այս անվանումը շուրջ երկու հազարամյակ պատկանում էր Իրանի տարածքում գտնվող և Արաքսից հարավ ընկած շրջաններին, սակայն այժմ այս անվամբ ի հայտ եկավ նոր պետություն, որը գտնվում էր այդ տարածքներից դուրս։ Թեև այս քայլը իրանական շրջանականերին անակնկալի բերեց, սակայն նրանք բավարարվեցին միայն դիվանագիտական դեմարշով և լուրջ քայլեր չձեռնարկեցին այս ուղղությամբ։ Երկրի անվանակոչումը «Ադրբեջան» այնքան անբնական էր, որ տեղացիներին դեռ երկար ժամանակ անվանվում էին թաթարներ կամ թուրքեր, և միայն 1936 թ. շրջանառության մեջ դրվեցին ադրբեջանցի կամ ազերի եզրույթները։ Այսպիսով, երկիրը բնակեցնող մարդիկ սկսեցին անվանվել բնակավայրի անունով և ոչ հակառակը, ինչպես որ ավելի հաճախ հանդիպում է։
«Ազերիները» արագ անցան պատմություն հորինելու գործին։ Բավական հեշտ էր արաբական, թուրքական և մոնղոլական ներխուժումներից հետո մնացած իսլամական մշակույթի հուշարձանները յուրացնելը, սակայն ավելի մեծ դժվարություն էր ներկայացնում երկրում ավելի մեծ տարածում ունեցող քրիստոնեական մշակութային կոթողների առկայությունը, որոնք կառուցվել էին կամ հայերի կամ աղվանցիների կողմից։ Այս իրավիճակը առաջին իսկ օրերից անընդունելի էր Ադրբեջանի իշխանությունների համար։ Նրանք գործի անցան՝ սկսելով ապացուցել, որ երկրի տարածքի հարուստ մշակութային ժառանգությունը իրենց նախահայրերինն է։ Այս բարդ առաքելությունը իրականացվում էր «ապացույցների» երկաստիճան համակարգով. 1․ նրանք կովկասյան ալբանացիների ժառանգներն են և 2․ բոլոր քրիստոնեական մշակութային կոթողները ալբանական են, ոչ թե հայկական։
Անտեղի է հիշատակել, որ պետական քարոզչամեքենան արագ գործի անցավ հեղինակելով մեծ թվով աշխատություններ, որոնք նպատակ ունեին «գիտականորեն» հաստատելու այն, ինչ այս «հետազոտությունը» պատրաստվում էր ի հայտ բերել։ Պարզ տրամաբանությունը սակայն ցույց է տալիս, որ հենց «Ադրբեջանի հնագույն մշակույթ, ճարտարապետություն և պատմություն» հասկացությունը անտրամաբանական է։ Ադրբեջանը որպես երկիր գոյություն ունի միայն 1918 թ. սկսած և դրանից առաջ այս անվան հետ կապված ամեն բան կապված է Իրանի Ատրպատական նահանգի հետ՝ Արաքս գետից հարավ, այլ ոչ թե այն տարածքների հետ որտեղ հիմա գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։
Մարդկությունը մինչ այսօր պետությունների աշխարհագրական դիրքը ցույց տալու համար ավելի լավ բան դեռ չի հորինել քան քարտեզագրությունը։ Տարբեր մայրցամաքների գրադարաններում և անհատական հավաքածուներում անթիվ քարտեզներ կան, որոնք ցույց են տալիս Հարավային Կովկասի պետությունների սահմանները՝ սկսած քարտեզագրության առաջին իսկ օրերից։
Այս կայքի տարբեր էջերին Ռոբերտ Հյուսենի քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես են ժամանակակից քարտեզագիրները տեսնում տարածաշրջանի պատմական սահմանները։ Դրանք տեղ չեն թողում թյուրիմացությունների համար։ Այդ քարտեզները միակը չեն սակայն։ Ավելի վաղ ժամանականերում ժամանակակիցների կողմից արված քարտեզները ևս պատկերացում են տալիս ժամանակակից պետությունների աշխարհագրական դիրքի մասին։
Հիմնական տեղանքերը | Հայաստանի քաղաքները | Ադրբեջանի քաղաքները | Աղվանքի քաղաքները |
A Հայաստան | 1. Դվին՝ մայրաքաղաքը | 10. Արդեբիլ՝ մայրաքաղաքը | 20. Բարդա՝ մայրաքաղաքը |
B Ադրբեջան | 2. Նախիջևան | 11. Ջաբերան | 21. Շամխուր |
C Աղվանք | 3. Բերքիր | 12. Խունջ | 22. Քաբալա |
D Գետ Արաքս (կապույտ) | 4. Արջիշ | 13. Զանջան | 23. Թիֆլիս |
E Գետ Կուր (կապույտ) | 5. Խլաթ | 14. Ուրմիա | 24. Շամախի |
F Լեռ Սալաբան (շագանակագույն) | 6. Բիթլիզ | 15. Թաբրիզ | 25. Շիրվան |
G Լեռ Արարատ (շագանակագույն) | 7. Արզան | 16. Մարաղա | 26. Շաբարան |
H Լիճ Խլաթ (Վան- կանաչ) | 8. Միաֆարքին | 17. Մարանդ | 27. Բաբ-ուլ-Աբուաբ (Դերբենդ) |
J Լիճ Ուրմիա (կանաչ) | 9. Վանի շրջան | 18. Բարզանդ | 28. Շաքի |
19. Վարզաքան |
Քարտեզը ցույց է տալիս Ադրբայջանը (Ազերբայջանը, ծիրանագույն) տարբեր տարածաշրջանային խանություններ (կանաչ), Հայաստանը (դեղին) և Վրաստանը (կարմիր): Այսօր որպես Ադրբեջանի Հանրապետություն հայտնի տարածքը կազմված է Դաղստանի, Դերբենդի, Շամախիի, Գանջայի և Շիրվանի (բոլորը՝ կանաչ) նախկին խանույթուններից: Ադրբայջանը (ծիրանագույն) ցույց է տրված Իրանի տարածքի ներսում, Արաքս գետից հարավ:
Սրանք տարածաշրջանի քարտեզների ընդամենը մի քանի օրինակներ են։ Դրանք ցույց են տալիս Հայաստանի, Աղվանքի և Ադրբեջանի սահմանները պատմության տարբեր շրջաններում։ Ավելի ծավալուն քարտեզների ընտրանի կարելի է գտնել Ռուբեն Գալիչյանի «Հարավային Կովկասի պետությունները միջնադարյան քարտեզներում» գրքում։
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթը յուրացնելու լավագույն օրինակներից մեկի մասին պատմվում է Գալիչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» գրքում։ Նա հիշատակում է մի ադրբեջանցի գրողի, որն այնքան է խորացել կեղծիքի մեջ, որ անվանափոխել էր աշխարհով մեկ հայտնի հայկական խաչքարը «խաչդաշ»-ի։ Ադրբեջանցի «փորձագետը» որոշել է պահել «խաչ» հայերեն բառարմատը, բայց «քարը» փոխարինել է «դաշ» թյուրքական բառով, որ նշանակում է քար։
Զարմանալի չէ, որ երբ խաչքարները 2010 թ. նոյեմբերին ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելուն, Ադրբեջանի իշխանությունները ջանք չխնայեցին խանգարելու ճանաչմանը։ Այս անգամ նրանք պնդում էին, որ խաչքարը ուդի ազգային փոքրամասնության ազգային մշակույթն է, ովքեր փոքր քանակով (մոտավորապես 4,000-ից 10,000) բնակվում են Ադրբեջանի տարածքում։ Այս քայլի նպատակը հայկական ազգային մշակույթի ճանաչման խոչընդոտումն էր ցանկացած միջոցներով, ինչը ակնհայտ էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների համար։ Ի վերջո ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց խաչքարը ճանաչել որպես մարդկության համար արժեքավոր հայկական մշակույթի ձև։ Տրամաբանությունը մեղմ ասած անհասկանալի է. եթե ադրբեջանցիները այդպես ջանասիրաբար խաչքարը ներկայացնում եմ որպես ադրբեջանական կամ աղվանական մշակույթի օրինակ, ապա այդ պարագայում ինչու էին ոչնչացնում Նախիջևանի տարածքում գտնվող հազարավոր անզուգական խաչքարները։
Հայկական խաչքարի մշակույթը և սիմվոլիզմը որպես մարդկության մշակութային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հանձնաժողովը, որը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի շրջանակներում գործող միջկառավարական հանձնաժողով է, որոշում է կայացրել, որ հայկական խաչքարների խորհրդանշանագրությունը և վարպետությունը բավարարում են ներկայացուցչական ցուցակում ամրագրված չափորոշիչները և հայկական խաչքարերի սիմվոլիզմը և պատրաստման արվեստը ներառեցին ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (17 նոյեմբեր 2010)։ Խաչքարները բացօթյա հուշակոթողներ են, որոնք հայ վարպետները Հայաստանում և սփյուռքում կերտում են քարից։ Դրանք գործածվում են որպես երկրպագության վայրեր՝ նպաստելով աշխարհիկի և աստվածայինի միջև հաղորդակցությանը, ինչպես նաև, ի թիվս այլ նպատակների, կիրառվում են որպես տապանքարեր։ Սովորաբար խաչքարի կենտրոնում պատկերվում է խաչ, որը հենվում է արևի կամ հավերժության անիվի խորհրդանիշների վրա և զարդարված է բուսական-երկրաչափական մոտիվներով, մարդկանց և կենդանիների քանդակներով։ Դրանք կանգնեցվում են եկեղեցական փոքր ծիսակատարությամբ և օրհնություն ստանալուց ու օծվելուց հետո երկնային ուժ են ստանում և կարող են օգնել, պաշտպանել, հաղթանակ պարգևել, երկար կյանք տալ, հիշատակը վառ պահել, հոգու փրկության միջնորդ լինել։ Հայաստանում առկա շուրջ 50,000 խաչքարերից յուրաքանչյուրը ունի միայն իրեն հատուկ նախշաքանդակներ, և երկու միանման խաչքարեր գոյություն չունեն։ Խաչքարները մեծամասամբ առանձին են կանգնեցված և ուղանկյունաձև են, սակայն հանդիպում են նաև եկեղեցու պատերի մեջ կամ վանքերը ու սրբավայրերը շրջապատող ժայռերի մեջ քանդակված խաչքարեր։ Իշխանական տոհմերի կամ վանահայրերի տապանաքար-խաչքարները կարող են տեղադրվել նրանց դամբարաններում՝ բարձր պատվանդանների վրա: |
Բարբարոսությունը Նախիջևանում 2005 թ. Ջուլֆայի հայկական միջնադարյան գերեզմանոցում մշակութային արժեքավոր ու յուրահատուկ հազարավոր խաչքարների մեկ գործողությամբ ոչնչացումը, որին նախորդել էին ավելի դանդաղ, բայց համակարգված հազարավոր խաչքարների ոչնչացումը ԽՍՀՄ փլուզումից հետո, ակնհայտ բարբարոսություն էր։ Այս քայլը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը և քննարկման առարկա է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում 2006-ին և ԵՄ կառույցներում 2008-ին, ովքեր պահանջեցին, որպեսզի իրենց փաստահավաք առաքելություններին թույլ տրվի զննություն կատարել տեղում։ ԵՄ-ն նույնիսկ այս գործողությունը դատապարտող հայտարարություն ընդունեց, իսկ Եվրոպայի Խորհուրդը որոշում կայացրեց փաստահավաք խումբ ուղարկել տեղանք։ Ո՛չ այս կազմակերպություններին, և ՛ոչ էլ այս խնդրով անհանգստացած երկրների դիվանագետներին մուտքի թույլտվություն չտրվեց։ Երբ 1603-4թթ. Պարսկաստանի Շահ Աբբաս թագավորը 300 հազար հայերի բռնի տեղահանեց և Հայաստանից Պարսկաստան աքսորեց, Նախիջանը զրկվեց իր բնակչության մեծ մասից: 1587-82թթ. միայն Ջուլֆա քաղաքում տաս հազար մարդ էր ապրումև բոլորն էլ քրիստոնյաներ էին: Այնուհանդերձ Նախիջանը վերապրեց այդ տեղահանությւոնը և 20-րդ դարի սկզբին 200-ից ավելի հայկական վանքեր, եկեղեցիներ և մատուռներ ուներ (և ընդամենը 6 մզկիթներ): Թեև խորհրդակին իշխանոււթյան 70 տարիներին ադրբեջանական վարչակազմը Նախիջանից գրեթե բոլոր հայերին դուրս էր մղել, զգալի քանակով հայկական հուշարձաններ էին պահպանվել այս կամ այն վիճակում: Սակայն հայկական հուշարձանները ոչնչացնելու տասնամյակներ առաջ մեկնարկած լուռ արշավն անբողջ թափով մեկնարկեց, երբ ազերիները Խորհրդային Միության փլուզումից հետո իրենց լիակատար իշխանությունը հսատատեցին շրջանի վրա: Շուտով երկրի երեսից ջնջվեցին բոլոր հայկական հուշարձանները, անգամ գերեզմանոցները: Նախիջանում գտնվող հայկական գերեզմանոցներից ամենամեծը, որ գտնվում էր Արաքս գետի ափին, 1648թ. տասը հազարից ավելի խաչքար-տապանաքարեր ուներ, որոնցից 1905թ. մնացել էին հինգ հազարը: 1998թ. մեկնարկեց մնացած տապանաքարերը ոչնչացնելու մի ծրագրված գործողություն. դրանք տեղաշարժեցին և ջադուփշուր արեցին: Սա վկայեցին սահմանի մյուս՝ իրանյան կողմում գտնվող ականատեսները Արաքսի մյուս ափից: ԻԿՈՄՈՍԻ՝ Հուշարձանների միջազգային խորհրդի տվյալներով՝ Ադրբեջանը ոչնչացրել է 800 խաչքարներ (տե՛ս նաև Սթիվեն Քասլ. Ադրբեջանը գետնին է հավասարեցրել հայկական սրբավայրը, Ինդեփենդենթ, Լոնդոն, 2006թ. մայիսի 30): Միավորված ազգերի կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բողոքներից հետո այս վայրագությունը դադարեցվեց, սակայն որպեսզի ավելի մեծ թափով վերսկսի 2005թ.: Մնացած խաչքարները ջարդուխուրդ արեցին, բարձեցին բեռնատարները, ապա լցրեցին գետը: Գերեզմանոցը գետնին հավասարեցվեց և տեղը զինվորական հրաձգարան կառուցվեց: |
Պաշտոնական քարոզչությունը և պատմության խեղաթյուրումը մեծ թվով դասագրքերում, պատմության գրքերում, պաշտոնական փաստաթղթաշրջանառության և տարբեր հրապարակումներում մի քանի տասնամյակ շարունակ այնսպիսի ազդեցություն են ունեցել, որ ադրբեջանցիների սերունդներ են մեծացել հավատալով այս կեղծ պնդումներին և հորինվածքներին։ 1991 թ. անկախության հաստատումից հետո տիրող սկզբնական շրջանի քաոսից հետո զգալի նավթային եկամուտները սկսեցին հոսել Ադրբեջան և նորանոր ռեսուրսներ ներդրվեցին այս քարոզչության մեջ։ Եթե նախկինում ադրբեջանական քարոզչությունը սահմանափակվում էր գլխավորապես ներքին կամ երբեմն ընդհանուր սովետական ընթերցողի համար նախատեսված Բաքվի հրապարակումներով, ապա այժմ ադրբեջանական քարոզչամեքենան թիրախավորում է նաև միջազգային հանրությանը։ Ոչ մի միջոց չի խնայվում ապացուցելու համար ադրբեջանական նկրտումները, թե իբր այս տարածքների և մշակութային ժառանգությունը միշտ պատկանել է նրանց։ Ստեղծվել են պատմությունը խեղաթյուրող մեծ թվով գրքեր, էլեկտրոնային հրատարակություններ և կայքեր, որոնք լի են ոչ ճշմարիտ, սխալ «փաստերով» և դիտավորյալ կեղծիքներ են։ Սրանք չունեն հավաստի հենքեր, որպեսզի լուրջ դիտարկվեն գիտական համայնքի կամ կրթված մարդկանց շրջանում, սակայն չտեղեկացված ընթերցողի կամ ուսումնասիրողի պարագայում ստեղծում են խեղաթյուրված կամ ոչ ճիշտ «գիտելիքի պատրանք»։
Ադրբեջանական գաղափարախոսության մեջ առկա է տրամաբանության ակնհայտ բախում. նրանք պնդում են, որ սերում են Կենտրոնական Ասիայի թյուրքական ցեղերից, բայց միաժամանակ նաև կովկասյան ալբանացիներից/աղվաններից, ովքեր քրիստոնյաներ էին։ Չնայած ազգը կարող է ծագել մեկից ավել հիմքերից, սակայն տրամաբանորեն այդ հիմքերը չեն կարող այդքան ակնհայտորեն տարբեր և աշխարհագրորեն հեռու լինել։ Եվ սա դեռ այն պարագայում, որ համաձայն Ստրաբոնի և այլ պատմաբանների, Աղվանքում բնակվում էին 26 ցեղեր, ուստի պարզապես Աղվանքին հղում անելը բավարար չէ։ Շփոթությունը ավելի է խորանում, երբ հարցը հասնում է մշակութային ժառանգությանը. եթե քրիստոնյա ալբանացիները մինչև 10-րդ դարը իսլամ են ընդունել կամ խառնվել են այլ էթնիկական խմբերի հետ, ապա ինչպե՞ս էին նրանք կարող շարունակել կառուցել բազմաթիվ քրիստոնեական տաճարներ, վանքեր և խաչքարներ հաջորդող դարերին, ընդհուպ մինչև մեր օրերը։
Նույնիսկ Լոնդոնի համալսարանում իրականացված ԴՆԹ-ի հիման վրա հետազոտությունը ապացուցում է, որ Սյունիքի և Ղարաբաղի հայերի նախնիները ապրել են նույն տարածքներում քարի դարից սկսած շուրջ 40,000 տարի (M.E. Weale, Yepiskoposyan L., Jager R.F. Hovhannisyan N., Khudoyan A., Burbasge-Hall O., Bradman N., Thomas M.G., “Armenian Y chromosome haplotypes reveal strong regional structure within a single ethno-national group” (Human Genetics, 2001) Vol. 109, 659-674)։
Հայտնի փաստ է, որ Աղվանքը, որը սկսել է քրիստոնեություն դավանել 4-րդ դարում, կորցրել է իր անկախությունը և անցել Սասանյանների տիրապետության տակ 6-րդ դարում։ Աղվանքը քարտեզներից և գրքերից անհայտացել է 10-12-րդ դարերի արանքում։ Սկսած 1106 թվականից, հայկական Խաչեն ընտանիքը իշխել է այս տարածքներում։ Հայկական այս գավառը անձեռնամխելի է եղել նաև մոնղոլական ներխուժումների ընթացքում, քանի որ հայ իշխանները կարողացել են լավ քաղաքական հարաբերություններ հիմնել մոնղոլ կառավարիչների հետ։
Խամսայի հայ մելիքները բնակվել են Ղարաբաղի լեռնային շրջաններում և շնորհիվ անձեռնամխելի դիրքերի մեծամասամբ եղել են ինքնավար։
14-րդ դարում թյուրքական ցեղերի իշխանությունից հետո գրեթե չորս դար Կովկասում՝ Աղվանք, Հայաստան ու Վրաստան, իշխել են պարսիկները։ Պարսկական տիրապետությունը ավարտվեց ռուսների հետ պատերազմների արդյունքում, մասնավորապես 1813 թ. Գյուլիստանի և 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրերից հետո, երբ այս տարածքները անցան Ռուսական կայսրության իշխանության ներքո։
Ժամանակակից Ադրբեջանի բնակչությունը աղվանական, պարսկական, թյուրքական, թաթարական և մոնղոլական էթնոսների խառնուրդ է։ Այդ տարածքներում մեր օրերում ապրող աղվանցիների միակ ուղիղ ժառանգները քրիստոնյա ուդիներն են, ովքեր հիմնականում բնակվում են Շաքիի հյուսիսային շրջանում, և իսլամ ընդունած լեզգիները, ովքեր ներկայումս ապրում են ՌԴ Դաղստանի ինքնավար հանրապետությունում և Ադրբեջանի հյուսիսային նահանգներում՝ հայաբնակ շրջաներից բավական մեծ հեռավորության վրա։ Իր գոյության ընթացքում Կովկասյան Ալբանիան/ Աղվանքը գտնվում էր հայկական ազդեցության ներքո, նրանց հոգևոր առաջնորդներին նշանակում էր Հայոց կաթողիկոսը, իսկ պատարագի լեզուն հայերենն էր։
Ոչ աշխարհագրական նկատառումներից, ոչ քաղաքական գերիշխանությունից և ոչ էլ մշակութային ժառանգությունից ելնելով, Ադրբեջանը չի կարող իրավունքներ ունենալ Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն նրանք պնդել են և պնդում են այդ իրավունքը՝ ստեղծելով հակամարտության և մարդկային տառապանքի անսպառ աղբյուր։