Արցախի հուշահամալիրները

Արցախի հուշահամալիրները

Մարդկային կյանքի կորուստը անկասկած ամենամեծ կորուստն է և դժբախտաբար անշրջելի է: Ղարաբաղի հայերը երբեք չեն խուսափել Հայրենիքը պաշտպանելուց և հայտնի են որպես քաջարի և հմուտ ռազմիկներ, մի բան, ինչը բազմիցս հաստատվել է նաև վերջին պատերազմների ժամանակ: Զարմանալի չէ հետևաբար, որ յուրաքանչյուր քաղաք և գյուղ պատերազմի զոհերի հուշահամալիր ունի: Զարմանալի է սակայն, որ ողջ տարին, ամառ թե ձմեռ, այս հուշարձանների մոտ անպակաս են թարմ ծաղիկները:

Լեռնային Ղարաբաղից մեծ քանակությամբ հայերի զորակոչեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: ԼՂԻՄ-ից և Հյուսիսային Արցախից զորակոչեցին 90,000 հայերի, որոնցից ավելի քան 45,000-ը ԼՂԻՄ-ից էին և մոտ 44,000-ը՝ Հյուսիսային Արցախից՝ հայկական այն հողերից, որոնք խորհրդային Ադրբեջանում ինքնավարություն չէին ստացել:  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից զորակոչվածներից զոհվեցին 22,000 հոգի, 23,000 հոգի էլ՝ Արցախ-Ղարաբաղի մյուս տարածքներից զորակոչվածներից: Արցախից 22 հոգի արժանացան բարձրագույն՝ Խորհրդային Միության հերոսի կոչման: Երկու հոգի դարձան կրկնակի Հերոսներ: Արցախցի մի շարք զորահրամանատարներ արժանացան բարձրագույն՝ նավատորմի ադմիրալի և Խորհրդային Միության մարշալի զինվորական կոչումների: Նրանց բոլորի հիշատակին Արցախում մեծ հարգանքով են վերաբերում: Նրանց նկարներն ու կիսանդրիները ցուցադրված են թանգարաններում, պատերազմների հուշահամալիրներում կանգնեցված են նրանց հուշարձանները:

Անկախ Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին ծաղիկներ են դնում, ձախից աջ՝ այդ պահին ԱՀ (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Արցախի ազատագրական պատերազմի հերոսների հիշատակը նույնպես վառ է մարդկանց մտքերում, և այդ հիշատակին հարգանքի տուրք է մատուցված նաև հուշարձանների տեսքով: Այժմ Արցախի քաղաքների և գյուղերի մեծ մասի հուշահամալիրները երկու մաս ունեն, մեկը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում, մյուսը՝ Արցախի ազատագրական պատերազմում զոհվածների հիշատակին:

Որոշ քաղաքներում կան առանձին խորհրդանշանական հուշարձաններ ևս: Բոլոր տեղերում են բազմաթիվ են թե՛ այցելուները, թե՛ ծաղիկները:

 

Ստեփանակերտ. հավերժության հուշահամալիր

Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրը

Հայրենական Մեծ պատերազմի հերոսների ծառուղին1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված՝ քանդակագործ Արմեն Հակոբյանի քանդակը
Սումգայիթի ջարդերի  զոհերի հուշարձանըԱնկախ Արցախի խորհրդարանի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմը

Արցախի ազատագրական պատերազմում զոհվածների հուշահամալիրը

 

Շուշի 

 

Ասկերան 

Մարտակերտ

Մարտակերտ քաղաքՆերքին Հոռաթաղ

Թալիշ    
Թալիշը տուժեց նաև ադրբեջանական 2016թ. աագրեսիայից, բայց հուշարձաններին չհասցրեցին վնասել: 

2020թ, ագրեսիայի ժամանակ գյուղն հարձակման առաջին թիրախներից էր: Այն բռնազավթելուց հետո ադրբեջանցիներն անմիջապես պղծեցին հուշահաալիրը (https://realkarabakh.com/hy/martakert/) և դրա նկարները տարածվեցին համացանցում (https://realkarabakh.com/hy/martakert/):

Մոխրաթաղ

ՀաթերքԱկնաբերդԱկնաբերդ

Ակնաբերդցի Մերուժան Գրիգորյանի 23-ամյա որդին զոհվել էր պատերազմական գործողությունների, իսկ եղբայրը՝ Ստեփանակերտի ավիառմբակոծության ժամանակ: Նրա կինը նույնպես մահացել էր: Մերուժանը չէր պատրաստվում որևէ տեղ գնալ այն հեռավոր փոքրիկ գյուղից, որտեղ հուղարկավորված է նրա որդին:

Մերուժանն ինքն էլ մասնակցել էր 1991-94թթ. պատերազմին, գերի ընկել, ինքն էլ իր հեթին երեք զինված ադրբեջանցիների գերի վերցրել: Նա էր գտնել և ձերբակալել այն վարձկան օդաչուին, որը օդանավից պարաշյուտով ցատկել էր այն բանից հետո, երբ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը խոցել էր նրա օդանավը: Այս նկարներում պատկերված ժամանակ նա արդեն յոթանասունից անց էր, բայց պատրաստ անհրաժեշտության դեպքում կրկին պայքարելու:

Մարտունի

Մարտունի քաղաք

Մոնթե Մելքոնյանի հուշարձանը

Նորշեն
Ճարտար

Հադրութ

2020թ. ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքը և Հադրութի շրջանը բռնազավթված են: Այս և բռնազավթված մյուս տարածքներում գտնվող այլ հուշարձանների ճակատագիրն անհայտ է, թեև ցավոք՝ գուշակելի:
Հայոց 1915թ. ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքար Հադրութ քաղաքում:1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշաքար Հադրութ քաղաքում:Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված հուշաքար Հադրութ քաղաքում:

 

Քաշաթաղ

Բերձոր. պատերազմի նահատակներին նվիրված խաչքարԲերձոր. Խաչքար նվիրված Հատուկ գնդի մարտիկներին:Բերձոր. Խաչքար նվիրված առաջին պատերազմի ընթացքում Շուշիում նահատակվածներին:Ազգային հերոս և Քաշաթաղի առաջին ղեկավար Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքար Բերձորում:
Բերձորի և 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներում հայկական հուշարձանների ճակատագիրն անհայտ է:
Բերձոր. Ճակատագիրն անհայտ է:Բերդաձոր. Ճակատագիրն անհայտ է:

Շահումյան

2020թ. ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով Քաշաթաղի շրջանը բռնազավթված է: Քարվաճառ քաղաքում գտնվող այս հուշարձանի ճակատագիրը ևս անհայտ է: