Միջնադարից մինչև 20-րդ դար. արշավանքներ, նվաճումներ, օտար տիրապետություններ

Միջնադարից մինչև 20-րդ դար. արշավանքներ, նվաճումներ, օտար տիրապետություններ

451 թվականին, ի պատասխան Պարսկաստանի կողմից զրադաշտականության ընդունման հարկադրանքի քաղաքականության, Հայաստանում բռնկվեց հզոր խռովություն, որը հայտնի է Վարդանանց պատերազմ անվամբ (հայկական ուժերի ղեկավարը Վարդան Մամիկոնյանն էր, ով ավելի ուշ Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվեց սրբերի շարքին)։ Այս պատերազմում իրեն լավագույնս է դրսևորել Արցախի հեծելազորը։ Արցախում օտար զավթիչների դեմ պայքարը ղեկավարում էին տեղացի իշխաններ Առանշահիկները (կամ Առաշահեր, այսինքն՝ Առանի շահեր կամ ղեկավարներ), ովքեր ավելի ուշ Արցախ-Ուտիքում թագավորություն հիմնեցին և պարսիկներից ստացան թագավորի տիտղոս։ Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք (487-510-ականներ) մշակույթը և գիտությունը մեծ վերելք ապրեցին։ Առասպելի համաձայն՝ Վաչագանը կառուցել է շուրջ 360 եկեղեցի՝ մեկ եկեղեցի տարվա յուրաքանչյուր օրվա համար։ Չնայած նրա կառուցած եկեղեցիների քանակը դժվար է հստակեցնել, այնուամենայնիվ, Վաչագանի ազդեցությունը Արցախի պատմության և մշակույթի վրա նշանակալի է։

Չնայած տարբեր կայսրությունների, թագավորությունների և ցեղերի կողմից միմյանց հաջորդած օտար ներխուժումներին և զավթումներին, Արցախի իշխաններին հաջողվել է պահպանել հայկական պետականությունը մինչև 19-րդ դարը, թեկուզ և տարբեր անկախ կամ կիսանկախ թագավորությունների և իշխանությունների տեսքով։   
6-ից 7-րդ դարերի սահմանագծին Աղվանքի մարզպանությունը մասնատվեց մի քանի փոքր իշխանությունների, որոնք այլևս միասնաբար չէին հիշատակվում որպես Աղվանք։ 7-րդ դարում հայկական Արշակունիները փոխարինվեցին պարսկական ծագման Միհրանյանների տոհմով, որոնք ազգակցական կապեր հաստատելով Արշակունիների հետ, ընդունեցին քրիստոնեություն և շուտով սկսեցին ընդունվել որպես հայկական տոհմ, հատկապես մեծ թվով խառնամությունների շնորհիվ։  

7-8-րդ դարերում հայկական Արցախ, Ուտիք և Սյունիք գավառների մեծ մասը նվաճվեց արաբների կողմից, որոնց այդպես էլ չհաջողվեց բնակչությանը դավանափոխել իսլամի։ Չնայած 7-րդ դարի երկրորդ կեսին արաբական ներխուժմանը, Արցախի քաղաքական և մշակութային կյանքը շարունակում էր զարգանալ։ 7-8-րդ դարերում ձևավորվեց տարբերակելի քրիստոնեական մշակույթ։ Ամարասի, Կատարոյի, Հորեքի, Ջրվշտիքի կամ սբ. Եղիշեի և այլ վանական համալիրները ձեռք բերեցին համահայկական նշանակություն։

7-րդ դարի սկզբներից Խաչենի և Դիզակի իշխանական տները սկսեցին հզորանալ։ Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը և Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսան գլխավորում էին արաբների դեմ պայքարը։ Նրանք և նրանց ժառանգները կարողացան անսասան պահել իրենց սահմանները։

10-րդ դարից սկսած Խաչենի իշխանությունը սկսեց շատ կարևոր քաղաքական և մշակութային դեր խաղալ Արցախում։ Իշխող ընտանիքը քաղաքական կենտրոնը տեղափոխեց Խաչենագետի ավազան և որոշ ժամանակ Խաչեն անվանումը նույնիսկ փոխարինեց Արցախ տեղանվանմանը։ 

11-12-րդ դարերում Արցախը (Խաչենը) ենթարկվեց քոչվոր սելջուկ թուրքերի արշավանքներին, բայց հաջողեց պահպանել իր անկախությունը։ Այս ցեղերը եկել էին Կենտրոնական Ասիայից, զավթել էին Իրանը և հիմնել Սելջուկյան արքայատոհմը։ Սկզբում նրանք արշավեցին, իսկ ապա ներխուժեցին Հայաստան։ Այս ներխուժումների արդյունքում Հայաստանի մեծ մասը՝ այդ թվում Արցախը, ավերվեց, հատկապես տուժեցին դաշտավայրերը։ Չնայած 11-րդ դարի կեսերին հայկական թագավորությունը կործանվել էր, սակայն Սյունիքի և Արցախի իշխանությունները կանգուն մնացին և դարձան փարոս մնացյալ Հայաստանի համար։ Հաջորդող դարերի ընթացքում հազարավոր հայեր իրենց ապաստանը գտան Արցախում՝ տեղացի իշխանների պաշտպանության ներքո։

12-րդ դարի վերջում և 13-րդ դարի առաջին կեսին Արցախում հիմնադրվեցին այնպիսի արժեքավոր ճարտարապետական կառույցներ, ինչպիսիք են Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Գանձասարի վանական համալիրի գավիթը (1216-1260 թթ.), Դադիվանքի տաճարը (1214 թ.) և Գտչավանքի վանական համալիրը (1241-1248 թթ.)։ Մինչ այսօր էլ այս բոլոր կառույցները իրավամբ համարվում են հայկական ճարտարապետության գոհարները։

1230-1240 թթ.  թաթար-մոնղոլները գրավում են Անդրկովկասը։  Խաչենի իշխան Ջալալ Հասանի ջանքերով Արցախը մասամբ կարողանում է փրկվել ավերածություններից, սակայն Հասան Ջալալի մահից հետ (1261 թ.) Խաչենը ևս հայտնվում է մոնղոլների տիրապետության ներքո։  Իրավիճակը ավելի է վատթարանում 14-րդ դարի ընթացքում, երբ մոնղոլներին փոխարինում են Կարա-Կոյունլու (Սև Ոչխարներ) և Ակ-Կոյունլու (Սպիտակ Ոչխաներ) ցեղերը։ Այս շրջանում է, որ Արցախը ձեռք է բերում Ղարաբաղ անվանումը։ Սովորաբար ընդունված է համարել, որ Ղարաբաղ անվանումը ունի թյուրքական ծագում և նշանակում է «Սև այգի», սակայն կա նաև այլ բացատրություն՝ մոնղոլական «Ղարա» բառից, որը նշանակում է մեծ, ինչպես մի շարք այլ նմանօրինակ բառերում՝ Ղարաչինար, Ղարաքիլիսա (մեծ եկեղեցի)։ Այս անվանումը որոշ ժանամակ նաև օգտագործվել է Ուտիքի, ինչպես նաև Աղվանքի համար։ Ավելի ուշ Ղարաբաղ տեղանունը սկսում է օգտագործվել ավելի փոքր տարածքի համար։ Այսօրվա Ղարաբաղը պատմական Արցախի մի փոքր մասն է ընդամենը։ Լեռնային և դաշտային Ղարաբաղ անունները ևս օգտագործվել են։ Առաջինը հիմնականում համընկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հետ, իսկ երկրորդը բնորոշում է Ղարաբաղի դաշտավայրերը կամ Մուղանի պատմական շրջանը։ Արցախ տեղանունը շրջանառության մեջ կրկին հայտնվել է 1988-ից հետո։ 

16-րդ դարում Ղարաբաղում հիմնադրվում են մի շարք վարչական-քաղաքական միավորներ, որոնք կոչվում էին մելիքություններ (իշխանություններ)։ Մելիքությունների ղեկավարները կոչվում էին մելիքներ։ Մելքները ունեին ամրոցներ, շուրջ 1000-2000-ի սահմաններում հետևակ, հպատակներ և հավաքում էին հարկեր։ 

Պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանում Սեֆյանների կողմից հիմնվեցին երկու գավառներ, որոնցից մեկը ներառում էր Երևանը և Նախիջևանը, իսկ մյուսը Ղարաբաղը՝ ներառյալ Սյունիքը և Գանջան (Գանձակ)։ Յուրաքանչյուր գավառ ուներ իր ղեկավարը՝ բեգլարբեգը։

16-րդ դարի ավարտին և 17-րդ դարում Սաֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքված պայմանագրերի արդյունքնում Հայաստանի զգալի շրջաններ անցան Օսմանյան տիրապետության տակ։

16-17-րդ դարերում Սյունիքի և Արցախի մելիքները գլխավորեցին պարսկական և օսմանյան զավթիչների դեմ հայկական ազատագրական պայքարը։ Զինված պայքարին զուգահեռ մելիքները իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկեցին Եվրոպա և Ռուսաստան՝ օգնություն հայցելով քրիստոնյա արևմուտքից։ Իսրայել Օրին, վարդապետ Մինասը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Ջալալյանը, զինվորականներ Ավանը և Թարխանը եղել են այդ առաքելություներում։ 1720-ականների ընթացքում Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի և Ղարաբաղի հայերի ապստամբությունների ժամանակ ձեռք բերվեցին թեկուզև ժամանակավոր, բայց նշանակալի հաջողություններ։

Այնուամենայնիվ ռուսական ցարերի օգնության խոստումները երբեք չնյութականացվեցին և հաճախ նրանց արշավանքները ծանր վնաս էին հասցնում հայերին։ 1721 թ., երբ ռուսները արշավեցին Պարսկաստան և գրավեցին Դերբենտն ու Բաքուն, Պետրոս Մեծը խորհուրդ տվեց հայերին լքել Արցախը և տեղափոխվել նոր գրավված շրջաններ։ 1724-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր, որը վերջիններիս Անդրկովկասում ազատ գործելու հնարավորություն ընձեռեց։ Նույն տարում օսմանյան զորքերը ներխուժեցին և մեծ վնասներ հասցրեցին արցախահայությանը։ Հաջորդած ռուսական իշխանության ներքո հայերի նկատմամբ քաղաքականությունը առանձնակի փոփոխություն չի կրում և շուտով հյուսիսային Ղարաբաղը նորից բաժանվում է առանձին իշխանությունների։ 

Խամսայի մելիքությունները

Պարսկաստանի Նադիր Շահի ղեկավարությամբ, ով իշխանության եկավ 1729 թ-ին, հայերը ձեռք են բերում որոշ արտոնություններ, քանի որ նրանք պայքարում էին Պարսկաստանի երդվյալ թշնամու՝ Օսմանյան կայսրության դեմ։ Արցախ-Ղարաբաղի մի շարք մանր իշխանություններ միավորվում են՝ կազմելով 5 մեծ իշխանություններ (Վարանդա, Խաչեն, Դիզակ, Ջրաբերդ և Գյուլիստան), որոնք ղեկավարում էին երկրամասը։ Այս իշխանությունները հայտնի են «Խամսայի մելիքություններ» անվամբ (թարգմանաբար «հինգի իշխանություն»)։ Նրանց իշխանությունը ձգվում էր Գանձակից մինչև հարավ՝ Արաքս գետը։ Մելիքությունները ղեկավարվում էին իշխանական տոհմերի կողմից. Մելիք-Բեգլարյանները՝ Գյուլիստանում, Մելիք-Իսրայելյանները՝ Ջրաբերդում, Հասան-Ջալալյանները՝ Խաչենում, Մելիք-Շահնազարյանները՝ Վարանդայում և Մելիք-Յեգանյանները՝ Դիզակում։

Թեև շնորհիվ մարդկանց բնավորության և աշխարհագրական դիրքի մելիքությունները ժամանակի ընթացքում բավական ուժեղացան, սակայն չկարողացան խուսափել ներքին գժտություններից, և օտարները բաց չթողեցին այդ իրավիճակից օգտվելու հնարավորությունը։ 18-րդ դարի կեսերին թյուրքական ցեղի առաջնորդ Փանահը կարողացավ ներխուժել հյուսիսային Կովկաս և  տեղի մելիքի օգնությամբ ամրանալով Շուշիում՝ Ղարաբաղը հռչակեց խանություն, իսկ իրեն՝ Ղարաբաղի խան։ Այս քայլը աջակցություն ստացավ Պարսկաստանի կողմից։ Շուտով Ջրաբերդի, Գյուլիստանի և Դիզակի մելիքները սպանվեցին, մելիքների իրավունքները սահմանափակվեցին և օտար էթնիկական տարրերը ներխուժեցին տարածաշրջան։ Արդյունքում Խամսայի մելիքությունները վերջնականապես դադարեցին գոյություն ունենալ։

Անդրկովկասի ուղղությամբ դեպի հարավ ծավալվելու ընթացքում ռուսական կայսրությունը 1805-1813 թթ.  ռուս-պարսկական պատերազմի ընթացքում 1805 թ. տիրացավ Ղարաբաղին։

Արցախի միացումը Ռուսաստանին Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչվեց 1813 թ. հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի (Արցախի մոտ գտնվող գյուղ և համանուն ամրոց) պայմանագրով։ Այսպիսով, Ղարաբաղը ավելի շուտ հայտնվեց ռուսական կայսրության ենթակայության ներքո, քան Երևանը և Նախիջևանը, որոնք Պարսկաստանից անցան Ռուսաստանին Թուրքմենչայի պայմանագրով 1928 թ. փետրվարի 10-ին (ռուս-պարսկական 1827-28 թթ. պատերազմի արդյունքում)։ Այս վաղաժամ միացումը մի կողմից առավելություն տվեց Ղարաբաղին, բայց մյուս կողմից ապագայի համար խնդիրներ ստեղծեց։ Այս ամենի արդյունքում Ղարաբաղը  մտավ Ելիզավետպոլի նահանգի մեջ, որը 20-րդ դարի սկզբում հիմք հանդիսացավ նոր պետության՝ Ադրբեջանի ստեղծման համար։ Վարչականորեն Ղարաբաղը չէր կարող միանալ 1813 թ-ին նոր կազմավորվելիք հայկական տարածքներին, որոնց պատմական մասն էր կազմում։  Նախիջևանը և Երևանը 1828 թ.  Ցարական կայսրությանը միանալուց հետո միավորվեցին Հայկական նահանգի մեջ, որը ավելի ուշ վերանվանվեց Երևանի նահանգ։ Այստեղ, ինչպես այլ կայսրությունների պարագայում, ապագա բարդությունների հիմքում ընկած են գաղութարար վարչարարության որոշումները։ Թուրքմենչայի պայմանագրով իր վերջնական ավարտին է հասցվում Արևելյան Հայաստանի կցումը Ռուսաստանին։

1840 թ. կայսերական Ռուսաստանը իրականացրեց Անդրկովկասի վարչական փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական նահանգը՝ Շամախ կենտրոնով։ Արևելյան Հայաստանի մեծ մասը մտավ Վրացա-Իմերեթական, իսկ մնացած տարածքները՝ ներառյալ Ղարաբաղը, հայտնվեցին Կասպիական նահանգի մեջ։

1867 թ. դեկտեմբերի 9-ի Ցարական Ռուսաստանի օրենքով Անդրկովկասը բաժանվեց Քութաիսիի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների։ Արևելյան Հայաստանի որոշ շրջաններ միացվեցին Երևանի նահանգին, իսկ մնացյալը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգներին։ Նախիջևանի գավառը միացվեց Երևանի նահանգին, իսկ Լեռնային Ղարաբաղը փաստացի կցվեց Ելիզավետպոլի նահանգին։  Այս վարչական բաժանումները աննշան փոփոխություններով պահպանվեցին մինչև 1918 թ.:

19-րդ դարի երկրորդ կեսին կապիտալիզմի ներթափանցումը տարածաշրջան լուրջ փոփոխություններ մտցրեց հասարակարգում։ Լավագույնս հարմարվելով նոր իրողություններին հայերը շատ շուտով ռուսների հետ մեկտեղ առաջատար դիրքեր սկսեցին զբաղեցնել և առևտրի և արդյունաբերության մեջ, թե որպես սեփականատերեր և թե որպես որակյալ աշխատողներ։ Արդյունաբերության զարգացումը ստեղծեց էժան աշխատուժի պահանջարկ, ինչի արդյունքում դարավերջին շուրջ 30-35,000 թյուրքալեզու իրանցիներ Արաքս գետի հարավային շրջաններից՝ Իրանական Ատրպատականից, տեղափոխվեցին Անդրկովկաս։ Այս մարդիկ ունեին ազգային ինքնության խնդիր. նրանք թյուրքախոս շիա մուսումաններ էին, ովքեր սերում էին թուրք-իրանական քոչվորներից։ Սկզբում նրանք ընկալվում էին որպես պարսիկներ, սակայն ավելի ուշ սկսեցին անվանվել Կովկասյան թաթարներ։ Ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը այս նորեկները իրենց համարում էին իրանական մշակույթի և ազգային ինքնության կրողներ։

 

Արցախի մելիքների ապարանքները

Հայկական միջնադարյան ճարտարապետությունը ավելի շատ հայտնի է եկեղեցիներով, մինչդեռ աշխարհիկ ճարտարապետության մասին քիչ բան է հայտնի։ Պատճառը հավանաբար այն է, որ քիչ օրինակներ են հասել մինչ մեր օրերը։ Դեռ կանգուն շինություններն էլ պատշաճ կերպով ուսումնասիրված չեն, հատկապես Արցախում գտնվողները, որտեղ օբյեկտիվ պատճառներով ուսումնասիրություններ իրականացնելը դյուրին չէ։ Սակայն հենց Արցախում է, որտեղ վերջին դարերում ամենամեծ թվով հայկական իշխանություններն (մելիքություններ) են գոյություն ունեցել, և որտեղ հայերը ունեցել են անկախության համեմատաբար երկար ժամանակահատվածներ, ինչի արդյունքում կարելի է գտնել շատ ամրոցներ, ինչպես նաև՝ մելիքների ապարանքներ և կալվածքներ։ Իրանակում շատ ամրոցներ ու կալվածքներ հիմնվել են վաղ ժամանակներում, սակայն նրանց մեծ մասը մեզ է հասել ավերակների տեսքով։ Շատերը ամբողջովին վերացել են այն պատճառով, որ երկար ժամանակ պատշաճ կերպով չեն խնամվել կամ էլ զավթիչներին անհրաժեշտ է եղել վերացնել հայկական ներկայության հետքերը։ Ամեն դեպքում այն շինությունները, որ հասել են մեզ, արժեքավոր տեղեկություններ են հաղորդում դրանց ոճային և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ։ Տեղեկատվության կարևոր աղբյուր են հանդիսանում վիմագիր արձանագրությունները, որոնք կառուցապատողները (հովանավորները կամ ճարտարապետները) մեծ քանակությամբ թողել են թե՛ աշխարհիկ, թե՛ եկեղեցական կառույցներում։

2020 թ. թուրք-ադրբեջանական օկուպացիայից հետո ճակատագիրն անհայտ է:
Մելիք Հայկազի 15-րդ դարի ապարանքը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, որը մինչև 2020թ. ագրեսիան գործում էր որպես հյուրանոց:
2020 թ. թուրք-ադրբեջանական օկուպացիայից հետո ճակատագիրն անհայտ է:
Մելիք Հայկազի 15-րդ դարի ապարանքը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում
2020 թ. թուրք-ադրբեջանական օկուպացիայից հետո ճակատագիրն անհայտ է:
Քարե հին արձան Մելիք Հայկազի 15-րդ դարի ապարանքի բակում, Քաշաթաղի շրջան
2020 թ. թուրք-ադրբեջանական օկուպացիայից հետո ճակատագիրն անհայտ է:
Մելիք Հայկազի 15-րդ դարի ապարանքը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում
Մելիք Բեգլարյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում
Մելիք Բեգլարյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում
Մելիք Բեգլարյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Թալիշ գյուղից 3-4 կիլոմետր հեռու, Հոռեկավանքի մոտ
Տող գյուղի հուշարձանների ճակատագիրը 2020 թ. թուր-ադրբեջանական օկուպացիայից հետո անհայտ է:
Մելիք Եգանյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում Տող գյուղում
Տող գյուղի հուշարձանների ճակատագիրը 2020 թ. թուր-ադրբեջանական օկուպացիայից հետո անհայտ է:
Մելիք Եգանյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում Տող գյուղում                                                                            
Տող գյուղի հուշարձանների ճակատագիրը 2020 թ. թուր-ադրբեջանական օկուպացիայից հետո անհայտ է:
Մելիք Եգանյանի 18-րդ դարի ապարանքի ավերակները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում Տող գյուղում

Դղյակ-ամրոցները կառուցվել են Արցախի և Սյունիքի շրջանների իշխանների կողմից վաղ ժամանակներից սկսած: Հայտնի է, որ դրանց մի մասը կառուցվել է ավելի ուշ՝ 13-14-րդ դարերում։ Հետագայում այս շրջանները միավորվել են մելիքությունների և իշխանությունների մեջ, որոնք ղեկավարվում էին մելիքների կողմից։ Թեև մելիքները ենթարկվում էին պարսկական շահին, բայց նրանք իրենց տիրույթներում ունեին նշանակալի անկախություն: Մելիքությունների ծաղկման ժամանակաշրջանում ևս պատերազմները խորթ երևույթ չէին, սակայն մելիքությունները թողել են հարուստ մշակութային ժառանգություն։

Մելիքության անվանումը

Աշխարհագրություն

Ղեկավարներ

Կենտրոն

Ժամանակաշրջան

Ծար

Ծար, Թարթար գետի վերին ավազան

17-րդ դարի վերջում Ծարը միավորվում է Ջրաբերդի և Սոթքի մելիքությունների հետ

Մելիք-Շահնազարյաններ, որոնք սերում են Դոփյաններից

Ավելի վաղ՝   Արշակունիներ և Սմբատունիներ

 

Նստավայրը՝ Ծար քաղաք և Ակնաբերդ

 

Ամրոցը՝ Հանդաբերդի ամրոց

15-17-րդ դարեր

Սոթք կամ Գեղարքունիք

Վերին Խաչեն, Սևանա լճի հարավային և հարավ-արևելյան ափեր

Նստավայըը՝ Մեծ Մարզա և Սոթք քաղաքներ

15-18-րդ դարեր

Խաչեն

Կենտրոնական ներքին Խաչեն, Խաչեն գետի դաշտավայրից մինչև Բալուջա գետ

Հասան-Ջալալյաններ

Նստավայրը՝ Խոխանաբերդ (Թարխանաբերդ) ամրոց 

15-18-րդ դարեր

Գյուլիստան

Վերին Խաչենի հյուսիս-արևելք՝ Կուր և Թարթար գետերի միջև

Մելիք-Բեգլարյաններ

Նստավայրը՝ Հոռեկավան (Թալիշ) և Գյուլիստան                                       Ամրոցը՝ Գյուլիստանի ամրոց 

17-18-րդ դարեր

Ջրաբերդ

Հյուսիսային ներքին Խաչեն, Թարթար գետի հովիտ, ավելի ուշ նաև Ծարի շրջանը

Մելիք-Իսրայելյաններ

Նստավայրը՝ Կաղաքատեղ (քաղաքի վայր) նաև հայտնի է Մայրաքաղաք  և Մոխրաթաղ անուններով,

Ամրոցը՝ Ջրաբերդի ամրոց 

17-18-րդ դարեր

Վարանդա

Քարքար գետի դաշտից մինչև Քիրս-Դիզափայտ լեռները

Մելիք-Շահնազարյաններ

Նստավայրը՝ Ավետարանոց ամրացված քաղաք

17-18-րդ դարեր

Դիզակ

Դիզափայտի լեռներից մինչև Արաքս գետը

Մելիք-Եգանյաններ

Նստավայրը՝ Տող քաղաք (Դող)

17-18-րդ դարեր

Քաշաթաղ

Աղավնո (Հակարի)  գետի կենտրոնական և վերին ավազան 

Մելիք-Հայկազյաններ՝ Սյունիքի Խաղբակյան-Պռոշյանների ժառանգներ

Նստավայր. Քաշաթաղ  (Քշթաղ) և  Խոնածախ (Խնածախ)

15-18-րդ դարեր

Ոսկապատ և Բարսում փոքր մելիքություններ

Մռավի լեռների հյուսիսային լանջերից մինչև Գանձակի դաշտավայր

 

 

17-18-րդ դարեր