1991-94թթ. պատերազմի հետևանքները
Արցախը երկրամաս է, որը անցել է դաժան պատերազմների հորձանուտներով և շատ առումներով շարունակում է կրել այդ պատերազմների հետևանքները։ Մինչև 1920թ, ադրբեջանական ագրեսիան սովորական այցելուն դժվար ականատես լիներ 1991-94թթ. պատերազմի հետևանքներին։ Կառավարությունը և մարդիկ արել և անում էին ամեն հնարավորը, որպեսզի վերականգնեին գյուղերը և քաղաքները և բարձրացնեին քաղաքացիների կենսամակարդակը։ Ստեփանակերտի այցելուի համար դժվար կլիներ հավատալ, որ քաղաքը երկար ժամանակ գտնվել էր պարբերական ռմբակոծության տակ։ Երկրի դաշտավայրերը սովորական դաշտավայրերի տեսք ունեն, իսկ գյուղերը սովորական գյուղերի։ Մի ժամանակ ամերուրեք հանդիպող արկերը գրեթե ամբողջությամբ ականզերծված էին և չկաին նաև արկերի մասին զգուշացնող վահանակները։ Ամենակարևորը՝ մարդիկ վստահ էին իրենց ապագայի հարցում և չէին մտահոգվում, որ արևելյան սահմանից կարող էր նոր ագրեսիա սպառնալ։ Սակայն ավելի խոր զննությունը ցույց էր տալիս, որ անցյալը հեշտությամբ չի մոռավում և անկախության գինը շատ թանկ է եղել։
Պատերազմը շատ բաներ կարող են հիշեցնել, այսպիսի տեսարանները հազվադեպ չէին առաջին պատերազմից դեռ տարիներ հետո:
Խոցված զրահամեքենաներ Ասկերանի շրջանում | Խոցված զրահամեքենա Շահումյանի շրջանում |
Խոցված զրահամեքենա Ասկերանի շրջանում | Չպայթած արկ եկեղեցու պարսպի մեջ | Ականազերծման աշխատանքների մասին վկայություն Մարտունու շրջանում |
Առաջին պատերազմի ամենալուրջ հետևանքներից մեկը այն էր, որ ԼՂՀ մի շարք տարածքներ այժմ գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շահումյանի շրջանի 29 բնակավայրեր, ինչպես նաև գրեթե նույն չափ տարածքներ Մարտունու և Մարտակերտի շրջաններից շարունակում են գտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս շրջանների բնակչությունը կամ սպանվել է կամ տեղանահվել, իսկ որոշ մարդիկ անհայտ կորած են։ Ողջ մնացածների ունեցվածքը թալանվել է, նրանց տները ավերվել են։ Շուրջ յոթ հարյուր զինծառայողներ և քաղաքացիական անձիք անհայտ կորած էին 1991-94թթ. պատերազմից հետո, և հակառակ լուրերի, որ նրանք կալանավորված էին Ադրբեջանում, իշխանությունները ժխտում էին այդ փաստը։ Պատերազմից հետո, անգամ մինչև 2020թ. ագրեսիան մարդիկ մահանում էին դիպուկահարների կրակից. ադրբեջանցիները կրակում էին թե՛ ՊԲ, և թե՛ խաղաղ բնակչության ուղղությամբ։ Չնայած տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված միջնորդների կողմից հնչեցված կոչերին, Ադրբեջանը հրաժարվում էր դիպուկահերներին դուրս հանել շփման գծից՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Նրանք հրապարակայնորեն հայտարարում էին, որ պատերազմը դեռ չի ավարտվել և նրանք շարունակելու են կրակել։
Գյուլիստան գյուղի ավերակները
Գյուղը վաղուց հայերի համար հասանելի չէ: Այս լուսանկարն արվել է ԼՂՀ ՊԲ թույլտվությամբ և օժանդակությամբ, հեռուն նկարահանող օբյեկտիվով և անվտանգության կանոններին խստիվ հետևելով:
Գյուլիստան գյուղը Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 10 կմ հեռավորության վրա, Ինջա գետի ձախ ափին է։ Ժամանակին այն եղել է Գյուլիստանի մելիքների նստավայրը, իսկ 15-րդ դարի հայտնի Գյուլիստանի ամրոցը գտնվում է գյուղից 3 կմ հեռավորության վրա։ 1992 թ. ամռանից սկսած գյուղը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Տեղահանության ընթացքում գյուղի 22 բնակիչ սպանվել է։ Մելիք-Բեգլարյանների ընտանիքը եղել է Գյուլիստանի կառավարիչները, ովքեր 20-րդ դարի կեսերը ապրել են գյուղում։ Նրանք պահպանում են հնամենի Աստվածաշունչ, որը կոչվում է «Հին Աստվածաշունչ» և շրջանի բնակչության համար սրբություն է համարվել։ Ադրբեջանական իշխանությունները տեղեկանում են Աստվածաշնչի մասին և 1938 թ. առգրավվում են այն։ Մելիք-Բեգլարյաններին հաջողվում է մազապուրծ անել Սբ. Մաթևոսի ավետարանը և թաքցնել այն տարբեր վայրերում՝ քարանձավներում և գետնի տակ։ Այն պահպանվել է, սակայն խոնավության և սնկային հիվանդությունների արդյունքում լուրջ վնասվել է։
Փախստականները և ներքին տեղահանված անձինք
Փախստականները և ներքին տեղահանված անձանց գոյությունը մարտական գործողությունների ամենածանր հետևանքներից է։ Պատերազմի կողմերից և ոչ մեկը՝ ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Ադրբեջանը անմասն չեն մնացել և մարդիկ տուժել են սահմանի երկու կողմերում։
Լեռնային Ղարաբաղում
Ինչպես հայտնի է, ԼՂՀ տարածքը, անգամ 1991-94թթ. պատերազմից հետո, չէր ներառում այն նշանակալիորեն ավելի մեծ տարածքը, որը պատմականորեն համարվում է հայկական։ Ավելին, նախկին ԼՂԻՄ շատ տարածքներ, ինչպես նաև Շահումյանի շրջանը գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո, դեռ չհաշված 2020թ. հետո զիջած տարածքները։
1918 թ. Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը կազմում էր 300-330,000 մարդ։ Մշտական տնտեսական աճի և տարածաշրջանում հուսալի անվտանգային համակարգի ներքո մինչև 1988 թ. այն կարող էր հասնել 700-800,000։ Անգամ ԼՂ հայության նկատմամբ 1918-20 թթ. թուրք-ադրբեջանական էթնիկ զտումներից հետո, երբ բնակչության 20 տոկոսը սպանվեց (միայն այն ժամանակվա մայրաքաղաք Շուշիում 35,000 հայերի մեծ մասը սպանվեցին), 1923 թ. ձևավորված Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանում հայերը շարունակում էին կազմել բնակչության 95%, իսկ ադրբեջանցիները կազմում էին ընդամենը բնակչության 3%։ Շուրջ 70 տարի տևած համակարգված խտրականության և ստիպողական արտագաղթի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության աճն ընկավ, և բնակչության մասնաբաժինը հասավ 77 տոկոսի։ Ադրբեջանական բնակչությանը, ընդհակառակը, շնորհիվ Ադրբեջանից կազմակերպված ներգաղթի, աճեց։ 1989 թ. ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ բնակչությունը կազմում էր 189,000 մարդ, որից 145,500-ը (76.9%) հայեր էին իսկ 40,600-ը (21.5%)՝ ադրբեջանցիներ։ Ավելի քան 17,000 հայեր էին բնակվում Շահումյանի շրջանում (բնակչության 80%), որտեղ ադրբեջանցիների թիվը 3000 էր։ Մարդահամարը չէր ներառում 23,000 հայ գաղթականների Սումգաիթից և այլ քաղաքներից, որոնք բնակվում էին ԼՂԻՄ տարածքում, բայց չունեին փաստացի գրացում։ Այսպիսով ԼՂԻՄ-ում և Շահումյանի շրջանում միասին վերցրած հայերի ընդհանուր թիվը 185,000 էր, որից 44,000 ադրբեջանցիներ էին, իսկ 3500՝ ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, թաթարներ և այլն։
1930-ականներին ադրբեջանցները վերագծեցին Լեռնային Ղարաբաղի սահմանները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում (Դաշքեսան, Շամխոր, Գեդաբեկ և Խանար շրջաններ) նոսրացնեն մեծամասնություն կազմող հայկական բնակչությանը։ Սակայն այնուամենայնիվ, մինչև 1988 թ. հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում Հյուսիսային Ղարաբաղում. 1988 թ. նրանց թիվը շուրջ 83,400 էր (Խանլարի շրջանում՝ 14,600, Դաշքեսանի շրջանում՝ 7300, Շամխորի շրջանում՝ 12,400, Գեդաբեկի շրջանում՝ 1000 և Գանջա քաղաքում 48,100)։
Թվերը վկայում են, որ միայն Հյուսիային Ղարաբաղի հայկական բնակչությունը ավելի շատ էր, քան ԼՂԻՄ ադրբեջանական բնակչությունը ամբողջությամբ։ Միայն Գանջա քաղաքում հայերը 7000-ով ավելի էին, քան ադրբեջանցիները ողջ ԼՂԻՄ-ում, և 4 անգամ ավեի շատ, քան Շուշիում բնակվողները։
Այսպիսով, 1988 թ. ավարտին Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական բնակչությունը (ԼՂԻՄ, Շահումյանի շրջան և Հյուսիսային Ղարաբաղ) կազմում էր 268,000։
Հյուսիսային Ղարաբաղի հայկական բնակչության տեղահանումը սկսվեց 1988 թ. աշնանը և ավարտվեց միայն 1991 թ. վերջում։ Հյուսիսային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը բնակվում է Հայաստանում, մի մասը Ռուսաստանում, իսկ ոմանք էլ վերադարձել են ԼՂՀ։ 1992 թ. ամռանը և աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանական բանակը ամբողջությամբ գրավեց Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի երկու երրորդը, ինչպես նաև Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մի մասը։ 66,000 հայեր դարձան փախստական կամ տեղահանված։ Գրավյալ շրջանների մեծ մասն ազատագրելուց հետո (բացառությամբ Շահումյանի շրջանի և Մարտունու ու Մարտակերտի շրջանների մի մասը) 35,000 փախստականներ վերադարձան ԼՂՀ։ Սակայն այս փախստականների մեծ մասը չկարողացան վերադառնալ իրենց տներ, քանի որ նրանց գյուղերը կամ ամբողջությամբ ավերված էին, կամ դեռևս ադրբեջանական հսկողության ներքո էին։
1991-94թթ. պատերազմից հետո ԼՂՀ բնակչության մեկ երրորդը փախստականներ էին կամ տեղահանված մարդիկ։ Լեռնային Ղարաբաղի Հյուսիսային շրջանների փախստականների հետ միասին տեղահանված անձանց և փախստականների ընդհանուր թիվը հասնում էր 144,000, որը համաձայն 1988 թ. տվյալների՝ կազմում էր ամբողջ Լեռնային Ղարաբաղի ( ԼՂՀ և Հյուսիսային ԼՂ) հայկական բնակչության 54 տոկոսը։ Այսպիսով, Ղարաբաղում ցանկացած երկրորդ հայը կամ փախստական էր, կամ տեղահանված անձ։
(Ընդհանուր առմամբ. Ավելի քան 350,000 հայեր ստիպված էին լքել Ադրբեջանը և բնակություն հաստատել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ և այլ երկրներում:)
ԼՂՀ-ից բռնազավթված տարածքներ
Ադրբեջանի և ԼՂՀ միջև ռազմական գործողությունների արդյուքնում ադրբեջանական զորքերը գրավեցին և մինչ օրս իրենց ենթակայության տակ են պահում ԼՂՀ տարածքի 15% (մոտ 750 քառ. կմ) ներառյալ Շահումյանի շրջանը ամբողջությամբ (600 քառ. կմ) և որոշ հատվածներ Մարտունու և Մարտակերտի շրջաններից։ Այս տարածքներին 2020թ, ագրեսիայի հետևանքով ավելանալու էին Շուշիի և Հադրութի շրջանները:
ԼՂՀ տիրապետության տակ նախկինում գտնվող տարածքները
Ադրբեջանական իշխանությունները և նրանց քարոզչամեքենան անդադար պնդում էին, որ Ադրբեջանի տարածքի 20% գտնվում է հայկական օկուպացիայի ներքո, և շուրջ մեկ միլիոնից ավելի մարդ դարձել է փախստական կամ տեղահանված անձ։ Սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից հրապարակված քարտեզների համաձայն ԼՂ ՊԲ ենթակայության տակ գտնվող տարածքները կազմում էին 8,780 քառ. կմ (իրականում 7. 059 քառ. կմ) մինչդեռ Ադրբեջանի տարածքը 86,600 քառ. կմ է։ Հասարակ մաթեմաթիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները (Լաչին, Քելբաջար, Կուբալու, Զանգելան, Ջեբրայիլ, ինչպես նաև Աղդամի և Ֆիզուլիի որոշ հատվածներ) կազմում են Ադրբեջանի տարածքի ընդամենը 8%։ Եթե տեսականորեն ընդունենք Ադրբեջանի պնդումները թե Լեռնային Ղարաբաղն ինքնին Ադրբեջանի Հանրապետության մաս է կազմում և ԼՂՀ տարածը ևս ներառենք, ապա այդ դեպքում ևս տարածքների ընդհանուր մակերեսը կազմելու էր Ադրբեջանի Հանրապետության տարածքի միայն 13 %, այլ ոչ թե 20%։
Փախստականները և տեղահանված անձինք Ադրբեջանում
1988-89 թթ. ընթացքում 168.000 ադրբեջանցիներ լքեցին Հայաստանը։ Նրանց մեծ մասը, ովքեր լքեցին Հայաստանը Սումգաիթում հայերի պոգրոմներից հետո հաջորդող ամիսներին և ԱԽՍՀ-ից շուրջ 350,000 հայերի բռնի տեղահանումից հետո, կարողացան կամ փոխանակել կամ վաճառել իրենց տները, որոնք գտնվում էին գյուղական բնակավայրերում։ Մնացյալը Հայաստանի կառավարությունից ստացավ ֆինանասական փոխհատուցում (ընդհանուր 72 միլիոն ռուբլի կամ 100 միլիոն ԱՄՆ դոլար), միչդեռ հայ փախստականնրեը ոչ մի փոխհատուցում մինչ օրս Ադրբեջանից չեն ստացել։ ԼՂԻՄ ադրբեջանցի փաստացի ամբողջ բնակչությունը (40,600 մարդ կամ ամբողջ բնակչության 21.5%) լքել է ԼՂԻՄ-ը 1991-92 թթ. ռազմական գործողությունների ժամանակ։ Շահումյանի ադրբեջանական բնակչությունը շարունակել է բնակվել իրենց 4 ադրբեջանական գյուղերում։ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների և հյուսիսային Լեռնային Ղարաբաղի բնակելի հատվածներում բնակվող ադրբեջանցիները ևս չեն տուժել։ Ընդհակառակը, ավելի քան 100,000 ադրբեջանցի փախստականներ բնակություն հաստատեցին հայերի լքված տներում և բնակարաններում։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ ԼՂՀ ՊԲ ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ անցած 7 շրջանների բնակչությունը 1989 թ. կազմել է 483,900։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ Աղդամի և Ֆիզուլիի շրջանները միայն մասնակի էին ԼՂ հսկողության տակ, այս շրջաններից տեղահանված անձանց ընդհանուր թիվը մոտավորապես 420,000 էր, որից 45,000 կրկին, համաձայն ադրբեջանական աղբյուրների, վերադարձել էին իրենց տները 1997 թ.: Այսպիսով, վերոհիշյալ յոթ շրջաններում փախստականների և տեղահանվածների թիվը կազմում էր 375,000 (նրանցից մոտ 40,000 տեղափոխվեցին ՌԴ)։
Թեև Հայաստանից տեղափոխված 168,000 ադրբեջանցիները, ովքեր կամ փոխանակեցին իրենց տները կամ փոխհատուցում ստացան, չեն համարվում փախստական, բայց, այնուամենայնիվ, եթե նրանց և Լեռնային Ղարաբաղից 40,000 ադրբեջանցի փախստականների և տեղահանված անձանց թիվը գումարենք, արդյուքնում ստացվում է 583,000 փախստական և տեղահանված անձ, որը կազմում էր Ադրբեջանի այն ժամանակվա ընդհանուր բնակչության 7.9%։ Ինչպես «Ադրբեջանի տարածքի 20% օկուպացված» լինելու պնդումը, այնպես էլ «Ադրբեջանում մեկ միլիոն» փախստականների» պնդումները քարոզչական կեղծիքներ էին։
Համեմատական տվյալներ 1994թ. դրությամբ
Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ |
| ԼՂՀ ՊԲ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածներ |
15% |
| 8% |
|
|
|
ԼՂՀ տարածքում փախստականներ և տեղահանված անձիք (% բնակչության ընդհանուր թվի) |
| Ադրբեջանում փախստականներ և տեղահանված անձիք (% բնակչության ընդհանուր թվի) |
33% |
| 7.9% |