Հայկական Քաշաթաղ, Զոհրաբ Ըռքոյան

«Հայկական Քաշաթաղ», Զոհրաբ Ըռքոյան

Քաշաթաղը տարածքով հիմնականում համապատասխանում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի տասներկու գավառներից մեկին՝ Աղահեճքին, ընդգրկելով դրա հարավային և հարավ-արևմտյան հատվածները: Ավելի ուշ կոչվել է նաև Քշտաղ: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, Իրանին և Արցախի Քարվաճառ, Մարտակերտ, Շուշի և Հադրութ շրջաններին: Շրջկենտրոնը Բերձորն է:

2020թ. պատերազմի հետևանքով շրջանն անցել է Ադրբեջանի ենթակայության տակ, և դրա հայկական ժառանգությունը, ինչպես բռնազավթված մյուս շրջաններում, ոչնչացման վտանգի տակ է:

Զոհրաբ Ըռքոյան

«Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը հիմնված է Քաշաթաղի վարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների վրա:

Ցուցահանդեսն անցկացվել է 2021թ. Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում և 2022թ. Վահան Թեքեյան միության ցուցասրահում:

Քաշաթաղի աշխարհագրական դիրքը
Հակարի գետի ավազան՝ Ամուտեղ, Հարար, Վանոցա, Աղանուս, Քրոնք
Ողջիի, Որոտանի, Ծավի ավազաններ՝ Բերքնի, Ճապկուտ, Տանձատափ, Գրհամ, Դիցմայրի, Մազրա
Կամուրջներ. 1 Շալուա գետի վրա, 2. Քարավազի կամ Խուդաֆերինի, Արաքս գետի վրա, 3. Աղավնո գետի վրա, Աղբաթխերտ գյուղատեղիի մոտ, 4. Հոչանց գետի վրա, 9-րդ դար, 5. Ծավի գետի ավազան, Դիցմայրի գյուղի մոտ, 6. Լալազարի կամուրջ, Որոտան գետի վրա:
Աղավնո գետի ավազան՝ Վարազգոմ, Սթունիս, Մկնատամ, Աղբաթխերտ
Աղավնո գետի ավազան՝ Ծիծեռնավանք, Ղուշչի, Հակ, Միրիկ
Շալուա գետի ավազան՝ Արախիշ, Մայրաջուր, Զորախաչ
Շալուա գետի ավազան՝ Շալուա, Գողթանիկ, Արջաձոր, Վակունիս