Արցախ. վտանգված ժառանգություն, 2021թ.

«Արցախ. վտանգված ժառանգություն»: 2021թ՝. Երևան, 2022թ.՝ Բրյուսել

Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, 2021թ.. ապրիլի 25-ից մայիսի 6-ը: Ցուցահանդեսի անդրանիկ դիտումը կազմակերպվել է ապրիլի 24-ին, Ցեղասպանութան հիշատակի օրվա միջոցառումներին Երևան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագետների համար: Ցուցադահանդեսը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթով: Նախարարի ելույթից առաջ և հետո կատարումներով հանդես է եկել «Հովեր» երգչախումբը:

Ցուցահանդեսը մասամբ ցուցադրվել է Եվրոպական խորհրդարանի շենքում, Բրյուսելում, 2022թ. նոյեմբերին:

Ցուցահանդեսը բաղկացած է եղել 1. Լուսանկարներից (հիմնական մաս), 2. Միջնադարյան ձեռագրերի, 3. Շուշիում հրատարակված առաջին գրքերի և 4. Արցախի գորգերի նմուշներից: Ցուցահանդեսն ուղեկցվել է 5. Արցախի հոգևոր մի քանի կենտրոնների և ճարտարապետության գոհարների մասին մեծ էկրանների վրա անընդհատ ցուցադրվող հակիրճ տեսանյութերով:

Ցուցանմուշներն ընտրված են այնպես, որ ցույց տան Արցախի հոգևոր և մշակութային ժառանգությունն ու բնաշխարհը, ինչպես նաև դարերի ընթացքում հայկական պետականության և պատկանելիության ապացույցները: 

Լուսանկարները, որոնք կազմում են ցուցադրության հիմնական և գերակշռող մասը, արված են տասնամյակների ընթացքում և ներկայացնում են թե՛ Արցախի Հանրապետության իշխանության ներքո գտնվող, թե՛ ադրբեջանական վերահսկողության անցած կոթողներ և տարածքներ: 

Լուսանկարները պատկերում են պետականություն և ինքնիշխանություն խորհրդանշող միջնադարյան ամրոցների և միջնադարյան կամուրջների նմուշներ, միջնադարյան և 20-21-րդ դարերում կառուցված եկեղեցիներ և վանական համալիրներ, հնագիտական վայրեր, մելիքական ապարանքներ, թանգարաններ և դրանց ցուցանմուշների օրինակներ, ձեռագրեր և գորգեր, գորգագործություն, Ամենայն Հայոց Կաթողիկոսների՝ Արցախ կատարած հայրապետական այցեր, ճարտարապետական դետալներ և հայատառ արձանագրություններ, հոգևոր կյանքի տեսարաններ, Արցախի հարուստ բնաշխարհը և արված են տարբեր տարիների, տարբեր եղանակների, նաև ուղղաթիռից:

Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել, մշակութային կոթողները պատկերված են ոչ միայն մինչև 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիան, այլև պատերազմից հետո՝ վանդալիզմի հետևանքներով:

Ցուցահանդեսի նկարների մեծագույն մասի հեղինակը և ցուցահանդեսի համադրողը Վահե Գաբրիելյանն է: Լուսանկարները, ինչպեսև ողջ կայքում, նրանն են, եթե այլ աղբյուր նշված չէ:

Կայքում ներկայացված է ցուցանմուշների ընտրանին:

Վնասված, գրավված, ավերված կամ վտանգված վանքեր և եկեղեցիներ

Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթներըՊայթեցվել են 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո։1818թ․ կառուցված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթները տեսանելի էին Շուշիի գրեթե բոլոր հատվածներից։ Հայկական եկեղեցիների մեջ այն առանձնանում է նաև իր ներքին յուրահատուկ ոճով։Գմբեթները դիտավորյալ քանդվել են ադրբեջանա-թուրքական զինվորականների կողմից կա´մ 2020թ․ ագրեսիայի ավարտին, կա´մ Շուշին գրավելուց անմիջապես հետո։Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի (վերևի և ներքևից ձախ) և Ղարաբաղյան գրառումներ տելեգրամյան ալիքի (ներքևից աջ)
«Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը Հատկանշական եկեղեցիներից մեկի՝ Հովհաննես Մկրտչի (իր գմբեթների մետաղի սկզբնական կանաչ գույնի պատճառով ժողովրդի շրջանում հայտնի է Կանաչ ժամ անունով) գմբեթները ավերվել են ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Շուշիի գրավմանը հաջորդող առաջին օրերին։ Ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները, այս պատմական և սիրելի եկեղեցու մնացած հատվածը հետագայում ևս ավերվել է։Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի (վերևի և ներքևից ձախ) և Ղարաբաղյան գրառումներ տելեգրամյան ալիքի (ներքևից աջ)
Հրթիռակոծված Ղազանչեցոցը  Վտանգված և մասնակիորեն ավերված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։1988թ․ ադրբեջանցիները հայաթափեցին Շուշին և լծվեցին 1920թ․ քաղաքի վատահամբավ հրկիզումից և սպանություններից, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի 70-ամյա վերահսկողությունից հետո մնացած հայկական ծագմամբ ամեն ինչ ավերելու գործին։ Նրանք տապալել էին հրեշտակների արձանները, ավերել դրանք և օգտագործել եկեղեցին՝ որպես զինամթերքի պահեստ։ 2020թ․ նրանք հարվածեցին եկեղեցուն բարձր ճշգրտության հրթիռներով, ինչը ցույց է տրված ներքևի նկարում։Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի (վերևում) և Դավիթ Ղահրամանյանի (ներքևում)
Հրթիռակոծված Ղազանչեցոցը  Վտանգված և մասնակիորեն ավերված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Շուշիի ազատագրումից հետո վերականգնվեց Ղազանչեցոցի նախկին  փառքը, այն դարձավ գործող եկեղեցի և Արցախի հոգևոր առաջնորդի նստավայրը։ Մինչ 2019թ․ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու օծումը այն եղել է առաջնորդանիստ տաճար։Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի (վերևում) և Դավիթ Ղահրամանյանի (ներքևում)
ՀոռեկավանքՎտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով։13-րդ դարով թվագրվող վանքը Թալիշ գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Վանքին կից բնակավայրը այժմ լքված է, սակայն գերեզմանատունը դեռ օգտագործվում է Թալիշ գյուղի կողմից։ Գերեզմանատան հին հատվածում են թաղված Գյուլիստանի մելիքները։ Մելիք Բեգլարյանի դաստակերտի ավերակները վանքից հեռու են 100-120 մետրով։
Հանդաբերդի եկեղեցի և խաչքար Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով։Հանդաբերդ ամրոցի մերձակայքում գտնվող եկեղեցու հատվածները հավանաբար կառուված են եղել 13-րդ դարում, մինչդեռ մնացած շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ։Յուրահատուկ քանդակազարդում ունեցող խաչքարը ևս 13-րդ դարից է։
Սբ. Հարություն եկեղեցի, Հադրութ Վտանգված է։ Բռնազավթված 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին միանավ բազիլիկ շինություն է` կառուցված 1621թ.: Ամբողջ եկեղեցու միայն փոքր աշտարակն է կառուցված լավ hղկված քարերից։ Եկեղեցու պատերը ինչպես եկեղեցու, այնպես էլ ընդհանուր շրջանի վերաբերյալ որմնանկարներով են պատված։
Դադիվանքի խաչքարները Վանքը վտանգված է։ Շրջանը բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։13-րդ դարով թվագրվող այս երկու խաչքարերը՝ իրենց հրաշալի քանդակազարդման շնորհիվ, հայկական խաչքարային արվեստի լավագույն նմուշների շարքին են դասվում։ Քանդակված լինելով 1283թ․ վանահայր Աթանասի պատվերով՝ խաչքարերը կցված են վանքի զանգակատան ստորին հատվածին, ինչն ամբողջականացնում է Սբ․ Կաթողիկե Մայր տաճարից սկսվող սրահատիպ անցումը։
Ժամերգություն Դադիվանքում Դադիվանքը վտանգված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվելուց ի վեր։Արցախում և ամբողջ Հայստանում մեծ ճանաչում ունեցող հոգևորական Հայր Հովհաննեսը՝ այդ ժամանակ Դադիվանքի վանահայրը (նաև Գանձասարի՝ Արցախի միջնադարյան մեկ այլ  ճանաչված վանքի նախկին  վանահայրը) իրականացնում է Ճաշի ժամի ժամերգություն Սբ․ Կաթողիկե մայր տաճարում։
Պատարագ և հավատացյալներ Դադիվանքում Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով։Դադիվանքի եկեղեցու վերաօծումը կատարել է արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը՝ Արցախյան թեմի առաջնորդը, 2019թ․ մայիսին, երբ  վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ էին։ Դադիվանքը ուխտագնացության վայր է մեծաթիվ հավատացյալների համար, ովքեր գալիս են աղոթելու և հիանալու նրա հրաշալի ճարտարապետությամբ և տպավորիչ պատմությամբ։
Սբ. Գրիգորիսի դամբարանը Ամարասի վանքում  Արցախի իրավասության ներքո է, սակայն վտանգված է ադրբեջանցիներին մոտ լինելու պատճառով։Գրիգորիսը՝ 4-րդ դարում Ամարասը և այդպիսով նաև Արցախի թեմը հիմնադրած Գրիգոր Լուսավորչի թոռը,  դարձել է թեմի եպիսկոպոս։ Նա մարտիրոսվել է՝ քարոզելով քրիստոնեական ուսմունքը հարևան տարածքներում։ Երբ 1992-1994թթ․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ոստիկանական հատուկ  ուժերը ժամանակավոր վերահսկողություն էին հաստատել  վանքի նկատմամբ,  ինքնաձիգով կրակել էին Գրիգորիսի դամբանաքարին,  որը հետագայում փոխարինվել է նորով։
Ավետարանոցի Կուսանաց անապատը Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Կուսանաց անապատ վանական համալիրի (1616թ․) Սբ․ Նշան եկեղեցին Վարանդայի Մելիք-Շահնազարյանների տոհմական գերեզմանատունն է եղել։ Մելիքները Արցախի տարբեր իշխանությունների՝ մելիքությունների ղեկավարներն էին։ Տապանաքարը Մելիք Հուսեյնի դուստր, հայտնի հերոսուհի Գայանեինն է։
Կարմիր եկեղեցի, Տումի Վտանգված է, բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ ։Այժմյան Հադրութի շրջանի Տումի գյուղը Դիզակի` Արցախի պատմական հայկական թագավորություններից/իշխանություններից մեկի ղեկավարների նստավայրն է եղել։ Այդ ղեկավարների առնչվող մի քանի շինությունների ավերակներ ներառում են պալատ, աղբյուր, գերեզմանատուն, և եկեղեցի, որը կոչվում է Կարմիր եկեղեցի։ Կարմիր եկեղեցու ճակատամեջը, որը այժմ Ստեփանակերտի Պատմության և երկրագիտության թանգարանում է, արձանագրություն ունի, ըստ որի` այն կառուցվել է 1000թ․՝ Մոսվսեսի որդի արքա Գագիկի իշխանության ժամանակ, Մովսեսի դստեր` Սոֆիի կողմից։
Եղիշե Առաքյալի վանք Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։Վանքը տեղակայված է Մռավի լեռնաշղթայի լանջին՝ Մատաղիս գյուղի մերձակայքում՝ Սուրբ Եղիշեի գերեզմանի վրա։ Ի սկզբանե հայտնի որպես Ներսմեհայի սրբավայր՝ քրիստոեության ընդունումից հետո այն  մոտակա ջրվեժի անունով կոչվել է Ջրվշտիկ։ Վաչագան Բարեպաշտ արքան՝ Առանշահիկների տոհմից Արցախի նշանավոր ղեկավարը, սյուն է կանգնեցրել Եղիշեի մարտիրոսման վայրում, որտեղ կառուցված վանքում էլ թաղվել է հետագայում։ Կանգուն մնացած 7 եկեղեցիները և մատուռները կառուցվել են 12-17-րդ դարերում։ Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Երից Մանկանց վանք Վտանգված է:Երեք Մանկան վանքը Տոնաշեն գյուղից 10 կմ հետավորության վրա է գտնվում՝ Մռավ լեռան լանջին։ Այն հիմնադրվել է 17-րդ դարում՝ որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսություն։ Ճարտարապետ Սարգիսը ջանք չի խնայել եկեղեցու կառուցման համար, որը Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նմանությամբ քառաթև բազիլիկ է։ Վանքը վերածվել է  գրչության հայտնի կենտրոնի։ Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի (վերևում), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի՝ (ներքևում), Սասուն Դանիելյանի

Ձեռագրեր

(Ձեռագրերի նկարները տրամադրել է Մատենադարանը)

Ձեռագրերի ծաղկման արվեստը Արցախում Մատերադարանի Գանձասարի մասնաճյուղի նմուշները ժամանակավորապես ցուցադրվում են Երևանում:13-15-րդ դարերում վերաշարադրված այս Ավետարանը ծաղկվել է Հովհաննեսի և Թորոսի կողմից։  Ձախ կողմի նկարը ներկայացնում է Հիսուսի մկրտությունը, որին հետևում է հավաքված ամբոխը։ Աջ կողմի նկարը ցույց է տալիս Երուսաղեմ մտնող Հիսուսին։ Այս թեմաները հաճախակի են հանդիպում նաև հայկական միջնադարյան հոգևոր գրականության մեջ։
Ձեռագրերի ծաղկման արվեստը Արցախում Մատերադարանի Գանձասարի մասնաճյուղի նմուշները ժամանակավորապես ցուցադրվում են Երևանում: Վերևից ձախ լուսանկարը 1212թ․ Գանձասարում ստեղծված և Վախթանգ-Տանգիկ (Խաչենի Վախթանգ) անունով հայտնի ձեռագրից մի էջ է, որը ներկայացնում է Մարիամին մանուկ Հիսուսի հետ, Գաբրիել հրեշտակապետին և երկու ավետարանիչներին։ Վերևից աջ լուսանկարում պատկերված է խորան, ներքևից ձախը Սբ․ Հարությունը ներկայացնող փոքր էջ է Սբ․ Հովհաննեսի Ավետարանից, իսկ ներքևից աջ էջը պատկերում է Պողոս առաքյալին։ Բոլոր էջերը նույն ձեռագրից են։  Սա տվյալ տարածքից մինչև մեր օրեր հասած ամենավաղ ծաղկված ձեռագիրն է, որի հեղինակը գրիչ Թորոսն է։

Թանգարաններ

Շուշիի պատմության թանգարան Կողոպտված է և, ըստ որոշ աղբյուրների՝ ավերված:։ Բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Շուշիի պատմության թանգարանը հիմնադրվել է 1992թ. մայիսին։ Այն ներկայացնում է տվյալ տարածքին պատկանող հնագիտական գտածոներ, որոնք թվագրվում են Քարե դարից մինչև Ուշ բրոնզի դարով, ապա 19-20-րդ դարերի բերդաքաղաքային կյանքի ժամանակներով։ Առանձին բաժիններում ցուցադրված են 1920թ. Շուշիի այրումը ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից, ինչպես նաև  հազարավոր հայերի սպանությունը և 1992թ. քաղաքի ազատագրումը։
Շուշիի արվեստի կենտրոն Կողոպտված է։ Բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Շուշիի Մշակույթի կենտրոնը հիմնադրվել է 2012թ.` որպես մասնավոր նախաձեռնություն։ Շինությունը կիսով չափ քանդված է եղել, երբ հայերը 1992թ.  իրենց վերահսկողությունն են հաստատել քաղաքի վրա։ Ուստի, այն ծավալուն վերակառուցման և վերակագնման աշխատանքների միջով է անցել։ 2020թ․ ադրբեջանա-թուրքական բռնազավթումից առաջ կենտրոնի առաջին հարկը ծառայել է որպես   Ղարաբաղի գորգերի մշտական ցուցադրության, իսկ երկրորդ հարկը` որպես  գեղարվեստի և քանդակագործության  տարբեր ցուցադրությունների վայր։ Շինությունը վնասվել է  հրթիռային հարվածից  և ռմբակոծումից,  որոշ հավաքածուներ անհետացել են և հավանաբար կողոպտվել։
Շուշիի արվեստի կենտրոն Գորգերի թանգարանը կողոպտված է մասնակիորեն, մյուս ցուցանմուշները՝ ամբողջովին ։ Բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Շուշիի  գորգերի թանգարանը կատարեց Ղարաբաղի գորգերի մշտական ցուցադրության բացումը Շուշիի արվեստի կենտրոնում 2013թ․ ։ Թանգարանի հավաքածուն հպարտորեն ներառում է Արցախի բոլոր շրջաններից շուրջ 250 գորգերի նմուշներ` ընդգրկելով 17-րդ դարավերջից 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակաշրջանը։ Թանգարանը  պարզել է բոլոր գորգերի ծագման վայրը։ Մասնավոր այս հավաքածուի մի մասը անհետացել է , քանի որ 2020թ. աշնանը աբեջանա-թուրքական զորքերը նախ ռմբակոծել են քաղաքը, ապա վերցրել իրենց վերահսկողության տակ։
Շուշիի արվեստի կենտրոն Կողոպտված է։ Բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։  Բացի Ղարաբաղի գորգերի մշտական ցուցադրությունից, կենտրոնի երկրորդ հարկում ցուցադրվում էին գեղարվեստի և քանդակագործության տարբեր նմուշներ, պեղածո առարկաններ, Արցախի կենցաղի նմուշներ:
Մարտունիի երկրագիտական թանգարան Մարտունի գյուղից գտնված բրածոները հավաստում են, որ Արցախի (Ղարաբաղի) տարածքը միլիոնավոր տարիներ առաջ եղել է օվկիանոսի հատակին, ինչին դժվար է հավատալ՝ նայելով երկրի ձյունածածկ լեռներին։
Հադրութի երկրագիտական թանգարան Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Ինչպես Արցախի նմանատիպ մյուս թանգարանները, Հադրութ քաղաքի երկրագիտական թանգարանը ցուցադրում է հնագույն ժամանակներից մինչև ոչ   հեռավոր անցյալով թվագրվող գտածոներ, ինչպես նաև միջնադարյան խաչքարեր։ Հադրութի շրջանը հանրահռչակվել է այդտեղ հայտնաբերված նախապատմական մարդու և այլևս գոյություն չունեցող կենդանիների մնացորդներով։  Նախքան անկախացումը թանգարանի տնօրենն է եղել Արթուր Մկրտչյանը, ով անկախացումից հետո դարձել է Արցախի խորհրդարանի նախագահ։
Քաշաթաղի երկրագիտական թանգարան, Բերձոր Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Ծիսական անոթը (վերևից ձախ), որը հայտնաբերվել է 1998թ․,  թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյանի վերջով և 1-ին հազարամյակի սկզբով։ Ներքևի անոթը՝ գտնված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից, նույնպես թվագրվում է մ․թ․ա․ 1-ին հազարամյակով։  2004թ․ նույն շրջանի Կերեն գյուղից գտնված մյուս անոթները թվագրվում են մ․թ․ա․ 7-5-րդ դարերով։ 
Տիգրանակերտի թանգարան Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված և տեղի թանգարանում ցուցադրվող անոթները/կարասները թվագրվում են երկար ժամանակաշրջանով՝ մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերից մինչև միջնադար։ 
Շուշիի կերպարվեստի թանգարան Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։  Շուշիի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշները, որոնք նվիրաբերվել են ինչպես մասնավոր հավաքածու ստեղծողների, այնպես էլ նկարիչների և քանդակագործների կողմից, ներկայացնում են տարբեր ժամանակաշրջաններ և արվեստի ժանրեր։ Կոմիտասի` ամենահայտնի հայ երգահանի հուշարձանը Ալբերտ Սարգսյանի աշխատանքն է, նրա կողքին Ալյոնուշկա անվանումը կրող նկարը վրձնել է անհայտ հեղինակ, իսկ ներքևինը Ալեքսանդր Աթայանի Գարուն նկարն է։ Բոլոր երեքը, ինչպես հարուստ հավաքածուն  ամբողջությամբ, մնացել են բռնազավթիչների ձեռքերում։
Շուշիի կերպարվեստի թանգարան Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։  Շուշիի կերպարվեստի թանգարանը ստեղծվել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ (երևում է Սերգեյ Ավագյանի դիմանկարում` վերին շարքի մեջտեղում), ում՝ արվեստի հարուստ հավաքածուն էլ դարձել է ավելի մեծ հավաքածուի հիմքը, որը բաղկացած է  տարբեր երկրների` այդ թվում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների աշխարհահռչակ նկարիչների նվիրատվություններից։
Շուշիի կերպարվեստի թանգարան Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Շատ բնական է, որ Շուշին՝ հայկական մշակույթի ավանդական կենտրոնը, թեև Խորհրդային Միության շրջանում  ավերված էր ադրբեջանական իշխանության ներքո, 1992թ.  ազատագրումից կարճ ժամանակ անց ուներ Արցախում ամենամեծ թվով թանգարանները, որոնք  հավանաբար նաև դրանցից լավագույններն էին։ Իջևանատան հին շենքը վերանորոգվել է 2010թ.՝ դառնալով կերպարվեստի ժամանակակից կենտրոն, իսկ 2013թ. այն արդեն ուներ 600-ը գերազանցող ցուցանմուշներից բաղկացած հավաքածու։
Հայկական դրամի թանգարան, Շուշի Կողոպտված է։ Բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Շուշիի հայկական դրամի թանգարանի հավաքածուն ներառում է դրամներ Ծոփքի հայկական թագավորությունից, Արտաշեսյան արքայատոհմի արքաներից, ինչպիսիք են Տիգրան Մեծը, Արտավազդը, Կիլիկիայի հայկական թագավորությունից, և դրամներ ու թղթադրամներ Ռուսական կայսրությունից ու Խորհրդային Միությունից։ Ցուցահանդեսի հատուկ բաժին նվիրված է Արցախին. Տիգրանակերտից գտնված դրամներ և 18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին  Շուշիում հատված արծաթյա դրամներ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված և Արցախին նվիրված հուշանվեր-դրամներ։
Երկրաբանության պետական թանգարան, Շուշի  Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմնադրվել է 2014թ. և կրում է Գրիգորի Գաբրիելյանցի անունը, ում անձնական հավաքածուն հիմք է ծառայել թանգարանի հավաքածուի համար։ Լինելով Երկրաբանական գիտություններ դոկտոր` պրոֆեսոր Գաբրիելյանցը 1989-1991թթ.  եղել է Խորհրդային Միության երկրաբանության վերջին նախարարը, իսկ այժմ Արցախի նախագահի խորհրդականն է։
Երկրաբանության պետական թանգարան, Շուշի  Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Թանգարանի հավաքածուն բաղկացած էր աշխարհի տարբեր անկյուններից բերված երկրաբանական գտածոներից, որոնցից ամենահինը, ըստ հաշվարկների, մի քանի հարյուր տարեկան է։ Թանգարանի հավաքածուի մեծ մասը՝  48 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 20 շրջաններից բերված 400 ցուցանմուշները, Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուից են վերցված։
Երկրաբանության պետական թանգարան, Շուշի  Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Շուշիի՝ 2014թ.   հիմնադրված Երկրաբանության պետական թանգարանը ցուցադրում է երկրաբանական գտածոներ` գլխավորապես հանքաքարեր և բրածոներ Արցախի ամբողջ տարածքից, որոնցից ամենահինը 146 միլիոն  տարեկան է։ Արցախից բացի`  շուրջ չորս տասնյակ երկրների հանքաքարեր ևս  մշտական հավաքածուի մաս են կազմում։
Երկրաբանության պետական թանգարան, Շուշի Կողոպտված է։ Բռնազավթված է2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմնադրվել է 2014թ. և կրում է Գրիգորի Գաբրիելյանցի անունը, ում անձնական հավաքածուն հիմք է ծառայել թանգարանի հավաքածուի համար։ Լինելով Երկրաբանական գիտություններ դոկտոր` պրոֆեսոր Գաբրիելյանցը 1989-1991թթ.  եղել է Խորհրդային Միության երկրաբանության վերջին նախարարը, իսկ այժմ Արցախի նախագահի խորհրդականն է։

Միջնադարյան կամուրջներ

Հունոտի կամուրջը Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Հունոտի կամուրջը կառուցվել է 1720թ․ Շուշին հարակից բնակավայրերին միացնելու նպատակով։ Չնայած մերձակա գյուղը ավերակների է վերածվել, կամուրջը դեռևս օգտագործվում է՝ գետը հատելով Հունոտի կիրճ անցնելու համար։ Ծովի մակարդակից բարձր լինելով 890 մ՝  կամուրջն ունի 25մ երկարություն, 4մ լայնություն և ջրի մակարդակից բարձր է 8մ։
Քարավազի նոր կամուրջն Արաքս գետի վրա  Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Քարավազի նոր կամուրջը (հայտնի նաև Հուդաֆերին կամ Խուդաֆերին անվանումներով) հեռու չէ հին կամրջից և հատում է Արաքս գետը Դիրի լեռան ստորոտի մոտ։ Տասնհինգ կամարներով կամրջի մասին հիշատակությունների կարելի է հանդիպել 16-րդ դարով թվագրվող և հաջորդող ժամանակաշրջանի փաստաթղթերում։ Ծովի մակարդակից 246մ բարձրության վրա գտնվող կամուրջը  կառուցվել է 12-13-րդ դարերում, սակայն որոշ հատվածներ վերակառուցվել  են հետագա ժամանակահատվածում։ Այն ունի 200 մ երկարություն։
Հալիվորի կամուրջը Վտանգված է։ Հադրութի շրջանի մեծ մասը բռնազավթվել է 2020թ․ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։ Հալիվորի (ծերունու) կամուրջը տեղակայված է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ  հարավ-արևմուտք՝ Իշխանագետ գետի վրա։ Ճակատային քարերից մեկի փորագրության համաձայն՝ այն կառուցվել է 1835թ․։ Ունի 5․5 մ երկարություն և 3 մ լայնություն։
Ջարվանեսի կամուրջը Տումի գետի վրա Հադրութի շրջանը բռնազավթվել է 2020թ․ թուրք-ադրբեջանական ագերսիայի ընթացքում։ Ջարվանեսի կամուրջը կառուցվել է Տումի գետի վրա 13-րդ դարի կեսերին։ Այն Տումի գյուղից 3 կմ հյուսիս-արևելք է, ունի 5․3 մ երկարություն, 3 մ լայնություն և ջրի մակարդակից բարձր է 6 մ-ով։

Հայոց Հայրապետների այցեր Արցախյան թեմ 

(Այս նկարների բնագրերը տրամադրել է Մայր Աթոռ Էջմիածինը)

Հայրապետական այց Ամարաս և «Կանաչ ժամ»  Ամարասը վտանգված է ադրբեջանցի զինվորներին մոտ գտնվելու և նրանցից եկող սպառնալիքների պատճառով։ Կանաչ Ժամը մասնակիորեն ավերված է։Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն 1957թ․ Արցախ կատարած հայրապետական այցի շրջանակներում գտնվում էր Ամարասի վանքում  (ձախ) և Կանաչ Ժամ անվանմամբ հայտնի Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Հայրապետական այց Շուշի Շուշին բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն 1957թ․ դեպի Արցախ հայրապետական այցի շրջանակներում գտնվում էր Շուշիում։  Արցախի երկու հայտնի եկեղեցիները աղետալի վիճակում էին, իսկ Շուշիի հայկական հատվածը՝ հայկական մշակույթի երբեմնի ծաղկուն կենտրոնը, ադրբեջանցիների կողմից 30․000 հայ բնակիչներին սպանելուց և քաղաքը այրելուց տասնամյակներ անց ավերակների մեջ էր։
Հայրապետական այցեր Գանձասար Կաթողիկոսներ Վազգեն Ա-ն և Գարեգին Բ-ն հայրապետական այցով գտնվում էին Գանձասարում՝ համապատասխանաբար 1957 և 1995 թվականներին։ Վանքը՝ որպես պաշտամունքային վայր, վերաբացվել և վերականգնվել է  միայն Արցախի՝ Ադրբեջանից անկախանալուց և Արցախի պաշտպանական ուժերի կողմից նրա տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո։
Հայրապետական այց «Կանաչ ժամ» և Գանձասար Կանաչ ժամը ավերվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Գանձասարը Արցախի Հանրապետության իրավասության ներքո է։ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (հայտնի՝ Կանաչ ժամ անունով) և Գանձասարի վանքում 1995թ․ դեպի Արցախ հայրապետական այցի շրջանակներում։

Գորգագործություն

Արցախի գորգերը Շուշիի գորգերի թանգարանը վնասվել  է ռմբակոծման հետևանքով, իսկ 2020թ․ քաղաքի բռնազավթումից հետո անորոշ կարգավիճակում է։ Գորգերի հավաքածուի մի մասը թալանվել է: Ղարաբաղի գորգերը վաղուց հայտնի են տարածաշրջանից դուրս։ Ընտանիքներն ունեն սերնդեսերունդ փոխանցված գորգեր, ինչպես նաև գորգագործական հմտություններ։  Գորգերի պատրաստումը վաճառքի նպատակ չի հետապնդել. գորգը գործվել է տանտիրոջ համար, և եթե վաճառվել է, ապա հազվադեպ։  Գորգերի լուսանկարները՝ Վահրամ Թաթիկյանի, քարտեզը՝ ՀՀ Երկրաբաշխության և քարտեզագրման կենտրոնի
Ժամանակակից գորգագործությունը «Ղարաբաղ կարպետ» ընկերության գործարանում  Ընկերության որոշ մասնաճյուղեր բռնազավթվել են 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Ղարաբաղ կարպետ ընկերությունը արտադրում է հայկական` գլխավորապես արցախյան ոճի ձեռագործ գորգեր։ Հետևելով Ղարաբաղի գորգագործության դարավոր ավանդույթներին` այն արտադրում է տարածաշրջանին բնորոշ բոլոր տեսակներին պատկանող գորգեր և օգտագործում է տեղական ոչխարի բուրդ։ Ընկերությունը կորցրել է Շուշիի և Հադրութի իր մասնաճյուղերը, քանի որ քաղաքները բռնազավթվել են 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։

Հնագիտական տեղանքներ և պեղումներ

Պեղումներ Ազոխի քարանձավում  Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Ցուցանմուշները թալանված են: Գտնվելով ծովի մակարդակից 962 մ բարձրության վրա՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ գտնվող Ազոխի քարանձավը բաղկացած է  քարե բազում խոռոչներից, որոնք ձևավորում են կրաքարե կարստային մեծ համակարգ։ Այն հայտնաբերվել է 1960թ․, իսկ ավելի վաղ կատարված պեղումների արդյունքում գտնվել էր հնագույն մարդու  ստորին ծնոտի մի մասը։  Այն համապատասխանում է Նեանդերթալյան նախամարդու և  Հոմո էրեկտուսի միջև ընկած անցումային ժամանակահատվածին, որը  հիմա համարվում է Հայդելբերգյան մարդու ժամանակաշրջան։ Քարանձավի պեղումները  վերսկսվել են 2002թ․ միջազգային հետազոտական արշավախմբի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հրավերով, և շարունակվել են մինչև 2019թ․։ Լուսանկարները՝ Լևոն Եպիսկոպոսյանի
Պեղումներ Քարինտակի քարանձավում  Վտանգված է։ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Քարինտակի քարանձավը լավ պահպանված հնավայր է Փոքր Կովկասի հարավ-արևելքում։ Տեղում միջազգային թիմի կողմից մեծամասշտաբ   պեղումները սկսվել են 2016թ․ և շարունակվել են մինչև 2017-2020թթ․ դաշտային աշխատանքների սեզոնների ընթացքում։  Հնավայրը  բաղկացած է մշակութային շերտերից, որոնք թվագրվում են Միջին քարե դարից մինչև Պղնձե դար ընկած ժամանակաշրջանով։ Հայտնաբերվել են բազմաթիվ ոսկորներ, սերմեր և կավագործական նմուշներ։  Լուսանկարները՝ Լևոն Եպիսկոպոսյանի

Հուշարձաններ, կրոնական կոթողներ

Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում  Հուշարձանը տապալվել և ավերվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Շուշիի բռնազավթման ժամանակ։ Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարը, հետագայում նաև վարչապետը, 1991-1994թթ․ Արցախյան առաջին պատերազմի   հերոս էր, ով սպանվեց 1999թ․ Հայաստանի խորհրդարանի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում։ Շուշին գրավելուց հետո ադրբեջանցի զինյալների առաջին քայլը  այդտեղ տեղադրված Վազգեն  Սարգսյանի հուշարձանը տապալելն ու բարբարոսաբար ավերելն է եղել։Լուսանկարներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի (վերևում) և Ղարաբաղյան գրառումներ տելեգրամյան ալիքի (ներքևում)
Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրը Թալիշում Վանդալիզմի է ենթարկվել բռնազավթումից հետո։ Ներկա կարգավիճակն անհայտ է: Վանդալիզմը  եղել է ադրբեջանական ներխուժումների ու բռնազավթումների մշտական ուղեկիցը։ Եթե 2006թ. Նախիջևանի Նոր Ջուղայի գերեզմանատան հազարավոր միջնադարյան խաչքարերի ոչնչացումը նպատակաուղղված էր հայկական հետքերիի վերացմանը, ապա 2020թ.  բռնազավթված Թալիշում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը դժվար է բացատրել։ Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, ևս մասնակցել է ֆաշիզմի դեմ պայքարին։ Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի (վերևում)  և Անուշ Ղավալյանի (ներքևում)
Շուշիի Վերին (Գոհար Աղա) մզկիթ  Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Մզկիթի պատմության մանրամասն ուսումնասիրությունից հետո  իրանցի փորձագետների օգնությամբ Շուշիի Վերին մզկիթը վերականգնվել է Արցախի կառավարության և Արևելքի պատմական ժառանգությունը վերականգնելու հիմնադրամի  նախաձեռնությամբ` Հայաստանի զարգացման նախաձեռնությունների Արցախի զարգացման ծրագրի շրջանակներում։ Մզկիթի մադրասը ևս վերականգնվել է, շրջակա տարածքը բարեկարգվել, և զբոսայգի է կառուցվել։
Ակնայի (Աղդամի) մզկիթ Բռնազավթվել է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Իսլամական մշակույթի հուշարձանները հատուկ ուշադրության են արժանացել նույնիսկ 1991-1994թթ․ ռազմական գործողությունների ժամանակ, երբ Ղարաբաղի պաշտպանական ուժերը ազատագրում էին այն տարածքները, որտեղից Արցախի քաղաքներն ու  գյուղերը անդադար ռմբակոծվում էին։ Կառուցված լինելով 1868-1870թթ․՝ այն գմբեթավոր առաստաղներ ունի և որոշ առանձնահատկություններով նման է Շուշիի Վերին մզկիթին, որը վերականգնվել է Արցախի իշխանությունների կողմից։

Պատերազմի այլ ավերածություններ, այլ նկարներ

Մեխակավանի եկեղեցու օծումն ու ավերումը Ավերվել է և ջնջվել երկրի երեսից ադրբեջանական ղեկավարության ցուցումով 2020թ. ագրեսիայից հետո: Մեխակավանի կամ Ջրականի եկեղեցին դեռ կանգուն էր, երբ թուրք-ադրբեջանական ուժերը, Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ջիհադիստ վարձկանների օգնությամբ զավթեցին տարածքը: Նրանք պղծեցին եկեղեցին այն գրավելուց անմիջապես հետո, իսկ շաբաթներ կամ ամիսներ անց դրա հետքն անգամ չմնաց: Ազերիները միշտ էլ այսպես են վերաբերել իրենց տիրապետության տակ գնտվող հայկական մշակութային ժառանգությանըԼուսանկարները՝ համացանցային https://artsakhpress.am and https://www.bbc.com/news/av/world-europe աղբյուրներից
Մշակույթի և երիտասարդության կենտրոն, Շուշի Ավերված և բռնազավթված է 2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը ավերվել է հրթիռային ուղիղ հարվածներից 2020թ. հոկտեմբերին, երբ ադրբեջանական զորքերը, ունենալով թուրքական ռազմական հրամանատարության, ծանր տեխնիկայի աջակցությունն ու համակարգումը, ինչպես նաև օժանդակություն ստանալով Սիրիայի ջիհադիստ վարձկաններից, սանձազերծեց լայնամասշտաբ հարձակում Արցախի դեմ և, ի վերջո, բռնազավթեց նրա տարածքի մեծ մասը։Լուսանկարները՝ Վլադիմիր Գևորգյանի և Դավիթ Ղահրամանյանի
Արցախի մելիքական ապարանքներ Վտանգված են։ Տարածքները բռնազավթված են2020թ․ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։Հայկական միջնադարյան ճարտարապետությունը ավելի հայտնի է իր եկեղեցիներով, քանի որ աշխարհիկ բնույթի քիչ նմուշներ են պահպանվել։ Հադրութի շրջանի Տող գյուղում Մելիք Եգանի (ձախ վերևում) և Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ Մելիք Բեգլարյանի (ձախ ներքևում) ապարանքների ավերակները Մարտակերտում և Հադրութի շրջանում 15-18-րդ դդ․ Արցախը ղեկավարած, մեծապես անկախ մի քանի մելիքների տներն են։Լուսանկարները՝ Վահե Գաբրիելյանի, քարտեզը՝ Երկրաբաշխության և քարտեզագրման կենտրոնի